Բյութի-հնարք սևաներկը արագ քսելու համար
25.11.2016
Ձեռքերի ճարպկություն, գումարած լավ սևաներկ և կատարյալ թարթիչներն ապահովված են:
Որպեսզի թարթիչները կատարյալ բաժանված, խիտ և երկար լինեն, իսկ սևաներկը տգեղ հետքեր չթողնի կոպերի վրա, կարևոր է սովորել գրագետ քսել այն: Իմանալով հնարքները, դուք կկարողանաք աչքերի բազային հարդարումն անել շատ արագ:
1. Որպեսզի սևաներկը չլղոզվի, նայեք ոչ թե հայելուն, այլ ներքև: Այս հնարքը հաճախ են օգտագործում դիմահարդարները, երբ քսում են մոդելներին կամ հաճախորդներին: Այս կերպ սևաներկը չի տպվի կոպերին:
2. Եթե ցանկանում եք հայելու մեջ նայել, ապա այլ հնարք օգտագործեք: Սկզբում քսեք ներքևի թարթիչները, այնուհետև վերևի: Հակառակ դեպքում` սևաներկը չի հասցնում չորանալ, իսկ երբ լայն բացում եք աչքերը, որպեսզի կենտրոնանաք տակի թարթիչների վրա, տպվում է կոպին:
3. Սևաներկը քսեք զիգզագանման շարժումներով ծայրերից մինչ արմատ: Այդպես դուք ավելի լավ կքսեք թարթիչները:
4. Աչքերի ծայրերի թարթիչները քսելու համար վրձինը ուղղահայաց պահեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6992 անգամ
Читать на русском
|