Երազո՞ւմ եք ունենալ շքեղ մազեր․ երեք բաղադրիչից բաղկացած այս միջոցը կօգնի ձեզ
24.10.2016
Կոճապղպեղը զարմանահրաշ համեմունք և դեղ է: Տարվա ցուրտ եղանակին շատերն այն օգտագործում են թեյի հետ, սակայն քչերը գիտեն, որ այս օգտակար պտուղը նպաստում է մազերի ակտիվ աճին և վերականգմանը:
Հնդկուհիներն արդեն երկու հազարամյակ մազերի դիմակ են օգտագործում կոճապղպեղի արմատի հիման վրա: Ահա դիմակ, որը կօգնի ձեզ ունենալ փարթամ, շքեղ մազեր:
Ինչպե՞ս երկարացնել մազերը տնային պայմաններում.
Ձեզ անհրաժեշտ են․
- 3 սմ թարմ կոճապղպեղի արմատ - 1 ճաշի գդալ մեղր - 1 ճաշի գդալ ձիթապղի յուղ։
Պատրաստման եղանակը․
1. Մանր քերիչով քերեք կոճապղպեղը:
2. Խառնեք մեղրը, կոճապղպեղը և ձիթապտղի ձեթը ոչ մեծ տարայի մեջ՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
3. Քսեք դիմակը մաքուր թաց մազերիին և թողեք 40 րոպե:
Օգտագործեք այս դիմակը շաբաթը մեկ անգամ: Մեկ ամսից դուք կարձանագրեք տեսանելի արդյունքը՝ մազերը կդառնան մետաքսե և կերկարեն մի քանի սանտիմետրով:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 7818 անգամ
Читать на русском
|