Կարամելի պատրաստման համար լցրեք շագանակագույն շաքարավազը ոչ մեծ կաթսայի մեջ և տաքացրեք մարդմանդ կրակի վրա՝ մինչև այն ամբողջությամբ հալչի: Կարելի է այն զգուշությամբ խառնել ընթացքում: Եթե դուք օգտագործում եք սպիտակ շաքարավազ, ապա հալեցրեք այն և հասցրեք ոսկեգույն երանգի: Չարժե կարամելը երկար պահել գազօջախի վրա, քանի որ այն կարող է դառնանալ:
Հանեք կաթսան և բարակ հոսքով ավելացրեք գոլ կաթը՝ անընդհատ խառնելով: Խառնուրդը կաթսայում կսկսի փրփրել:
Կաթսան կրկին դրեք գազօջախի վրա և տաքացրեք մինչև կարամելա-կաթնային խառնուրդը միասեռ դառնա, այնուհետև հանեք կրակից և սառեցրեք:
Այլ կաթսայի մեջ խառնեք շաքարավազը և չոր կաթը, ավելացրեք 200 մլ սերուցքը, դրեք մարմանդ կրակի վրա և եռացրեք: Շաքարավազը և չոր կաթը պետք է հալեն:
Բացեք օսլան 50 մլ սերուցքի հետ և լցրեք եռացող սերուցքի մեջ:
Եփեք 1-3 րոպե, մինչև թնդանալը: Հանեք կրակից, թողեք սառչի:
Մեծ կաթսայի մեջ միացրեք սառեցված եփված սերուցքը, կարամելը և մնացած 250 մլ սերուցքը: Լավ խառնեք:
Լցրեք խառնուրդը համապատասխան տարայի մեջ և դրեք սառցախցիկ:
Պաղպաղակը պատրաստ կլինի 10-12 ժամից: Մատուցելուց առաջ 5-10 րոպե թողեք սենյակային ջերմաստիճանում :
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: