Եթե դուք թեյի կամ սուրճի սիրահար եք, ապա տեղյակ եք դեղին ատամների խնդրի մասին:
Կան բազմաթիվ միջոցներ ատամները սպիտակացնելու համար, այդ թվում` թանկանոց, որոնք առաջարկում են մասնագիտացված կլինիկաները: Սակայն կա բավականին հեշտ տարբերակ, որը կարելի է անել տանը:
Այս միջոցը չի կարելի օգտագործել այն մարդկանց, ովքեր ունեն ատամնաքար, պարոդոնտոզ, կարիես կամ այլ հիվանդություններ: Դա կապված է նրանից, որ ատամների հետ շփման ժամանակ կիտրոնաթթուն հանում է էմալի բարակ շերտ: Եթե ատամները լավ վիճակում չեն, սպիտակեցումը միայն կխորացնի խնդիրը: Այդ պատճառով նախնական պետք է լուծել խնդիրները, այնուհետև անցնել սպիտակեցման:
Տնային պայմաններում սպիտակացնելու համար անհրաժեշտ են․
-1 թեյի գդալ սոդա
- 5 կաթիլ կիտրոնի հյութ:
Խառնում եք սոդան և կիտրոնի հյութը, այն քսում ատամներին, պահում մոտ մեկ րոպե և ողողում բերանը:
Այս տարբերակը միանգամից կտա տեսանելի արդյունք, սակայն չարժե չարաշահել այն: Արեք այս ընթացակարգը ամիսը մեկ անգամ, ոչ ավելի: Եթե ձեր ատամները զգայուն են, ապա մի օգտագործեք կիտրոնի հյութ, ուղղակի մի քիչ սոդա ավելացրեք ատամի մածուկի վրա:
Այս տեսանյութում ներկայացված է, թե ինչպես ճիշտ անել սպիտակեցումը:
Հետևեք ձեր ատամների առողջությանը, հաճախեք ատամնաբույժի տարին առնվազն երկու անգամ:
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31 Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44 «101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41 53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։