Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Գլխացավ. հավատա՞լ, թե ոչ

05.04.2016

Ըստ Համաշխարհային Առողջապահության Կազմակերպության, մեծահասակների 47% գոնե կյանքում մեկ անգամ ունեցել է գլխացավ: Դա հեշտությամբ բացատրում է մի շարք միֆերի գոյությունը` դրանց առաջացման և հնարավոր հետևանքների հետ կապված: Ահա մի քանի տարածված միֆեր:

Միֆ 1. Գլխացավին դիմանալը վնասակար է

Սկզբի համար հիշեք հասարակ մի բան` յուրաքանչյուր ցավի համար պետք է դիմել բժշկի: Աչքերի կողքերում սեղմում, ցավ ծոծրակում, թուլություն և զարկերակային ցավ` այս ամենը օրգանիզմի «զանգերն» են, որոնք նշանակում են գլխուղեղի անոթների աշխատանքի խափանում: Ցավազրկող հաբերի համակարգային ընդունումը քողարկում է ցավը, բայց չի վերացնում պատճառը: Բացի այդ, դեղերի չվերահսկվող ընդունումը կարող է բերել ցավերի, որոնք կարող են դեղերի շատ ընդունումից առաջանալ: Այդ պատճառով պետք է հասկանալ ցավի պատճառը և համապատասխան բուժում ստանալ:

Միֆ 2. Գլխացավերը բերում են հիշողության վատացմանը և գլխուղեղի հետ խնդիրների

Ինքնիրեն ցավը լուրջ խնդիրների չի բերի: Գլխացավը նաև չի կարող Ալցհեյմերի հիվանդություն հրահրել: Սակայն պետք չէ մոռանալ, որ առողջ մարդու մոտ չպետք է գլխացավեր լինեն: Եթե այն կա, ուրեմն գոյություն ունի ցավի աղբյուր, որը միայն մասնագետը կարող է ճշտել: Այլ կերպ ասած, գլխուղեղի աշխատանքի խնդիրներն առաջանում են ոչ թե ցավից, այլ օրգանիզմում տեղի ունեցող խափանումներից:

600x580

Միֆ 3. Միգրենը և գլխացավը հոմանիշներ են

Ըստ Գլխացավերի ուսումնասիրման միջազգային հասարակության, գլխացավերը բաժանվում են երկու տիպի՝ առաջնային և երկրորդական: Առաջնային ցավը հիվանդություն է, իսկ երկրորդականը՝ որևէ հիվանդության հետևանք կամ նախանշան: Միգրենը համարվում է առաջնային: Սովորաբար այն սկսում է սեռական հասունացման ժամանակ և իր գագաթնակետին է հասնում 35-45 տարեկանում: Այս հիվանդության համար բնորոշ են սրտխառնոցը, զարկերակային ցավը, որը տևում է մի քանի ժամից մինչև 2-3 օր:

Միֆ 4. Միգրենը հնարավոր չէ բուժել կամ վերահսկել

Ցավոք միգրենից հնարավոր չէ ամբողջությամբ ազատվել, սակայն այն կարելի է վերահսկել: Այսօր գոյություն ունեն շատ միջոցներ, որոնք թույլ են տալիս իջացնել հաճախականությունը, ուժգնությունը: Կան բազմաթիվ դեղեր, որոնք նշանակում են ֆիզիոթերապևտիկ ընթացակարգերի հետ միասին: Ուժեր ցավերի դեպքում բժիշկը կարող է նշանակել հատուկ միջոցներ՝ տրիպտաններ: Դրանք նեղացնում են լայնացած անոթները և թեթևացնում գլխացավը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6283 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես են հորմոններն ազդում լիբիդոյի վրա. հետաքրքիր փաստեր

31.10.2024
Լիբիդոն կամ սեռական ցանկությունը յուրաքանչյուր մարդու սեռական կյանքի կարևոր բաղադրիչն է: Պարզվել է, որ հորմոնները էական դեր են խաղում մեր սեռական ցանկությունը կարգավորելու և վերարտադրողական համակարգի աշխատանքի մեջ։

7 սխալ՝ ինտիմ գոտու խնամքի հարցում

25.09.2024
Ժամանակակից կանայք կոսմետոլոգներից ոչ պակաս են տեղյակ դեմքի խնամքի բոլոր նրբություններին։ Բայց երբ խոսքը վերաբերում է ինտիմ գոտու խնամքին, բացահայտվում են գիտելիքների պակաս:

Սրտաբանները բացահայտել են թրոմբների առաջացման անսպասելի պատճառներից մեկը

31.08.2024
Ի՞նչ վատ բան կա, որ մենք անընդհատ նստում ենք գրասենյակում ու մարզանք չենք անում։

Գիտնականները հաշվարկել են ճշգրիտ տարիքը, երբ օրգանիզմը սկսում է կտրուկ ծերանալ

28.08.2024
Ամեն ինչ կապված է նյութափոխանակության փոփոխությունների հետ:

6 ամառային սովորություն, որոնք կարող են վնասել ձեր երիկամներին

26.07.2024
Ամառային ամենատարածված սովորույթներն ու ծեսերը կարող են ոչ միայն բարձրացնել մեր տրամադրությունը, այլև լրջորեն ազդել առողջության վրա։

Կեռասի օգուտակարությունն ու վնասները

26.06.2024
Ո՞ր կեռասն է ավելի լավ գնել և որքա՞ն կարելի է ուտել․ այս հարցերին կպատասխանենք ստորև։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2024 00:37
Միայնակ կանայք ավելի երջանիկ են միայնակ տղամարդկանցից, այսպիսի եզրահանգման են եկել Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ Վերջին միտումները վկայում են այն մասին, որ կանայք իրենց դնում են առաջին տեղում, ինչը լիովին հակասում է նախորդ սերունդների հետ կապված իրավիճակին, երբ խրախուսում էր գերակայությունը ամուսնությանը եւ երեխաներին տալը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միայնակ կանայք իրենց ավելի հարմարավետ են զգացել, քան միայնակ տղամարդիկ։
31-10-2024 00:36
Ռեժիսոր Դեւիլ Ֆինչերը մշակում է «Կաղամարի խաղը» անգլիալեզու սերիալը Netflix-ի համար։ Աղբյուրները Deadline-ին տեղեկացնում են, որ սերիալի ադապտացիան կարող է դառնալ Ֆինչերի հաջորդ խոշոր նախագիծը 2025թ.՝ ամրացնելով նրա ամուր կապերը Netflix-ի հետ, որոնք հանգեցրել են քննադատների ճանաչմանն արժանացած այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսին են «Խաղաթղթե տնակը», «Սեր, մահ եւ աշխատանք»-ը։
31-10-2024 00:11
Ամեն օր արագ սննդի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացնում են գաստրոէնտերոլոգները։ Արագ սնունդը պատրաստվում է խորը մշակման տեխնոլոգիաներով, ինչի պատճառով էլ արտադրանքի մեջ գործնականում օգտակար նյութեր չեն մնում։ Նման սնունդը պարունակում է բազմաթիվ կալորիաներ, ինչպես նաև մեծ քանակությամբ շաքար, աղ և հագեցած ճարպեր։ Չարաշահումը հանգեցնում է բորբոքային պրոցեսների, իսկ աղն ու շաքարը՝ զարկերակային հիպերտոնիայի։
31-10-2024 00:07
44-ամյա Չենինգ Թաթումը և 35-ամյա Զոի Կրավիցը բաժանվել են և խզել իրենց նշանադրությունը։ Այս մասին People-ին հայտնել են ինսայդերները: Լուրը տարածել են մի քանի աղբյուրներ, սակայն իրենք՝ դերասանները, դեռ չեն հաստատել տեղեկությունը։
31-10-2024 00:01
Երկուշաբթի օրը Նյու Յորքում կայացել է CDFA նորաձեւության մրցանակաբաշխությունը, որը համախմբել է շոու բիզնեսի աստղերին եւ նորաձեւության ոլորտի ներկայացուցիչներին։ Նրանց թվում են եղել՝ Բլեյք Լայվլին, Քայլի Ջեները, Քեթի Հոլմսը, Փերիս և Նիկի Հիլթոնները, Սիարան, Վերա Վանգը, Նիկոլ Ռիչին, Մարկ Ջեյքոբսը, Թեյլոր Հիլը, Վինի Հարլոուն, Լաքի Բլյուն և Նարա Սմիթը, «Աշակերտ. Թրամփի վերելքը» ֆիլմի աստղ Սեբաստիան Սթենը, Կոկո Ռոշան և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.10.2024
Դիտվել է 844 անգամ
25.10.2024
Դիտվել է 552 անգամ
26.10.2024
Դիտվել է 453 անգամ
29.10.2024
Դիտվել է 290 անգամ
30.10.2024
Դիտվել է 238 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster