Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես ճիշտ քսել կարմրաներկ

27.02.2016

Չնայած կարմրաներկը առաջնային դեր չի խաղում դիմահարդարման մեջ, այնուամենայնիվ, այն կարող է ամբողջությամբ փոխել ձեր կերպարը: Ինչպե՞ս ճիշտ քսել կարմրաներկը՝ հաշվի առնելով դեմքի ձևը:


Ընտրում ենք կարմրաներկ

Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչպես ընտրել կարմրաներկ, քանի որ գոյություն ունեն դրա տարբեր տեսակները՝ կրեմային, փոշի և նույնիսկ՝ մատիտ:

600x580

Կրեմային կարմրաներկն ունի փափուկ նյութակազմվածք և ավելի հագեցած գույն: Այդպիսի կարմրաներկը ձեր դիմահարդարումը դարձնում է  ավելի վառ: Այն քսվում է մատի օգնությամբ, տափակ վրձինով կամ սպունգով:

Հեղուկ կարմրաներկը հաճախ քսում են մատով, սակայն գոյություն ունեն նաև ապլիկատորներ՝ ավելի թեթև քսելու համար:

600x580

Մատիտ կարմրաներկն ունի հեղուկ կազմվածք և ավելի հագեցված գույն: Այդպիսի կարմրաներկը դեմքին հաղորդում է թարմություն ամբողջ օրվա ընթացքում: Դրանք չեն փայլում, մաշկի վրա հետքեր չեն թողնում: Այն կարելի է քսել կամ մատով կամ տափակ վրձինով:

Ավանդական փոշի կարմրաներկերն ունի բազմազան գունային տեսականի: Այն լինում է փայլուն և անփայլ: Ավելի շատ հենց այս կարմրաներկն են կանայք նախընտրում: Այն մեծամասամբ քսում են կլոր վրձինով:

600x580

Գելային կարմրաներկը շատ հեշտ է քսվում: Փոքր քանակը բավական է, քանի որ այն շատ հագեցած գույն ունի: Այն հաճախ քսում են մատի օգնությամբ:

Ինչպես քսել

Որպես կանոն, կարմրաներկը քսում են ըստ դեմքի ձևի: Գոյություն ունի քսելու մի քանի ձև:

Քսելու դասական ձևն այտոսկրի վրա ութ նկարելն է: Այն քսում են մազերի արմատի կողմից դեպի դեմքի մեջտեղը: Այնուհետև վրձնի օգնությամբ նկարում եք ութ թիվը:

 

600x580

«Թարմ դեմք» ազդեցություն ստանալու համար կարմրաներկը քսվում է կլորաձև այն տեղերում, որտեղ ժպիտի ժամանակ ուռածություն է առաջանում: Եթե ունեք երկարավուն դեմք, կարմրաներկը տեսողականորեն այն լայն կդարձնի: Եթե ձեր դեմքը քառակուսի է, այն կօգնի շեշտադրել դեմքի ներքևի մասը: Այսպիսի քսելու ձևը դեմքին կհաղորդի թարմություն:

Եթե ցանկանում եք, որ ձեր դեմքը «լույս արձակի», կարմրաներկը քսեք այտոսկրի վերևի մասից մինչև ականջի վերևի հատվածը: Այդպես դուք ձեր դեմքը կդարձնեք ավելի արտահայտիչ, լուսավոր և տեսողականորեն կմեծացնեք այն:

Կլոր դեմք ունեցողների համար ճիշտ կլինի կարմրաներկը քսել ականջի վերևի մասից դեպի բերան:

600x580

Կարմրաներկ ընտրելուց պետք է հաշվի առնել մաշկի գույնը: Գոյություն ունեն կարմրաներկի տարբեր երանգներ, բացից մինչև ավելի հագեցած: Եթե ունեք բաց մաշկ, ապա ձեզ կսազի վարդագույն երանգներ: Մուգ մաշկի համար ավելի շատ տարբերակներ կան՝ դեղձի, նարնջի, մեղրի գույն:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 18549 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում

20.10.2026
40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։

Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում

08.10.2026
Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1195 անգամ
20.10.2026
Դիտվել է 347 անգամ
21.10.2026
Դիտվել է 330 անգամ
22.10.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster