Լվացվում ենք վարսակով և ոչ մի տոնային կրեմ այլևս պետք չէ
10.02.2016
Այսպիսի գործընթացից հետո դուք չեք ճանաչի ձեր մաշկը: Ոչ մի սև կետ, բորբոքումներ, կարմրություն, իսկ ամենակարևորը` այլևս կարիք չի լինի որևէ բան թաքցնել տոնային կրեմի տակ:
Վարսակը կօգնի ազատվել մաշկի տարբեր խնդիրներից, այդ պատճառով խորհուրդ է տրվում այն ամեն օր օգտագործել:
Եվ այսպես, ինչպե՞ս այն օգտագործել:
Վերցնում եք վարսակի փաթիլներ կամ աղացած, կամ ամբողջական՝ կարևոր չէ:
Սեղմում եք ձեռքերի մեջ և մտցնում գոլ ջրի հոսքի տակ մոտ `մեկ րոպե:
Վերցնում եք թրջված փաթիլները և զգուշորեն մերսում եք ձեր դեմքն այնպես, ինչպես անում եք սկրաբ օգտագործելիս:
Մի քանի վայրկյան անց կզգաք, թե ինչպես է այն փրփրում և մաքրում մաշկը:
Եթե դրանից հետո ձեր մաշկի վրա կարմրությունն ավելի է ուժեղացել և թեփոտել է, մի անհանգստացեք, ձեր մաշկը պարզապես հեռացնում է վնասակար նյութերը: Մեկ շաբաթ անց այդպիսի երևույթները կանցնեն, եթե ոչ, ապա դադարեք այն օգտագործել:
Վարսակի փաթիլներով կարելի է լվացվել առավոտյան և քնելուց առաջ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 13635 անգամ
Читать на русском
|