Գոյություն ունի տարածված կարծիք, իբրև մարդն օրական պետք է 8 բաժակ ջուր խմի: «Դա ոչ թե սովորական սուտ է, այլև վտանգավոր սուտ»,- ասում է բժիշկ Արոն Քերոլը իր New York Times-ում հրապարակած հոդվածում:
Շատ մարդիկ համարում են, որ օրական 2,5 լիտր ջուր խմել մեզ խորհուրդ են տալիս բժիշկները: Այո, այսպիսի չափաբաժին գոյություն ունի առողջ ապրելակերպի մասին կառավարական զեկույցներում, սակայն կա նաև կարևոր ճշտում՝ այդ ջրի մեծ մասն այն մթերքներում է, որոնք մենք օգտագործում ենք: Բանջարեղենի և մրգերի մեջ կա մեծ քանակությամբ ջուր: Ջուրը նաև հյութի, գարեջուրի, թեյի և սուրճի մեջ է: Ու չնայած, որ սուրճն ունի միզամուղային հատկություն, դա ոչինչ չի փոխում:
Մեր օրգանիզմն ունի մեխանիզմ, որը հակադրում է հիդրատացիային: Մենք խմելու ցանկություն ենք զգում ավելի վաղ, քան մեզ կսպառնա ջրազրկումը:
Ոչ մի ուշադրության արժանի գիտական հետազոտութուն չի գտել որևէ առավելություն շատ ջրի օգտագործման մեջ: Հակառակը, դա կարող է վնասել․ երիկամները ծանրաբեռնելն ավելի հեշտ է, քան կարելի է կարծել:
06-05-2026 11:43 2026 թվականի Met Gala-ի ժամանակ 31-ամյա Ջիջի Հադիդը մանրամասներ է պատմել 51-ամյա Բրեդլի Քուփերի հետ իր սիրավեպի մասին: Vogue-ի համար ուղիղ եթերի ժամանակ մոդելը զրուցել է Էշլի Գրեհեմի և Կարա Դելևինի հետ և բացահայտել, որ սիրելիների մասին մտածելը օգնում է իրեն պահպանել հանգստությունը և «ճիշտ դեմք» պահպանել տեսախցիկների առջև. «Ես փորձում եմ դրական մնալ: Մեր աշխատանքն է ճիշտ տրամադրության մեջ մտնել և դրական մտքեր ունենալ, և այդ դեպքում ժպիտ է հայտնվում աչքերիդ մեջ, և դու փայլում ես: Երբ մտածում եմ Հեյիի և Բրեդլիի մասին, անմիջապես ժպտում եմ»:
06-05-2026 01:49 40-ամյա դերասանուհի Ամանդա Սեյֆրիդի երկրպագուները մտահոգված են նրա վարքագծով Met Gala-ում. կարմիր գորգի վրա լրագրողների հետ զրույցի տեսանյութում նրա աչքերին արցունքներ են հայտնվում։ Met Gala-ում, որտեղ Ամանդան ներկա էր վարդագույն Prada զգեստով և Tiffany & Co. զարդերով, լրագրողներից մեկը կարողացավ հարցնել Ամանդային, թե ինչպես է վերաբերվում Met Gala-ին, հաշվի առնելով, որ նա անցյալ տարի բաց է թողել Costume Institute Gala-ն։ Սեյֆրիդը պատասխանել է. «Ես անհամբեր սպասում եմ վերադառնալուն»։
05-05-2026 10:59 46-ամյա դերասանուհի Ռեբել Ուիլսոնը երկրորդ անգամ մայր է դարձել։ Նա լուրը հայտնել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով երեխայի առաջին լուսանկարը և պարզաբանելով, որ ևս մեկ դուստր է լույս աշխարհ բերել։
05-05-2026 10:51 Մասնագետների խոսքով՝ չորսից ութ տարեկան երեխաները օրական կարիք ունեն 1.2 լիտր ջրի: Դեռահասները ավելի շատ հեղուկների կարիք ունեն. տղաների համար խորհուրդ է տրվում օրական 1.6-1.9 լիտր, իսկ աղջիկների համար՝ մոտ 1.5 լիտր: 60 տարեկանից փոքր չափահաս տղամարդիկ օրգանիզմի բնականոն գործունեության համար օրական կարիք ունեն մոտ երկու լիտր ջրի, իսկ կանայք՝ 1.6 լիտրի: Հեղուկի պահանջը տարիքի հետ չի նվազում, սակայն ծարավի զգացողությունը նվազում է, ուստի 60 տարեկանից բարձր մարդկանց համար կարևոր է գիտակցաբար պահպանել հեղուկի հավասարակշռությունը: Խորհուրդ է տրվում օրական միջինում խմել 1.6-ից 2 լիտր հեղուկ:
05-05-2026 10:41 Քաղաքային թռչունները, կարծես, իսկապես տարբեր կերպ են արձագանքում տղամարդկանց և կանանց, և գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել՝ ինչու։ Այս եզրակացությանն է եկել հետազոտողների միջազգային խումբը՝ հինգ եվրոպական երկրներում անցկացված մի շարք դիտարկումներից հետո։ Արդյունքն անսպասելի էր․ տղամարդիկ միջինում կարողանում էին մոտենալ մոտ մեկ մետրով ավելի մոտ, քան կանայք։ Ընդ որում, այս օրինաչափությունը կրկնվում էր գործնականում բոլոր թռչնատեսակների մոտ և հետազոտության բոլոր երկրներում։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: