Մազերն ամրացնելու ամենապարզ եղանակները
21.11.2015
Մազերի թափվելու պատճառները կարող են լինել ամենատարբեր․մշտական սթրեսները, վիտամինների պակասը, հորմանալ հաշվեկշռի խախատումը և այլն։ Այդ իսկ պատճառով մազերի առողջության մասին հարկ է հոգ տանել վաղ տարիքից։
Ի՞նչ անել, եթե սկսել եք նկատել, որ սանրվելուց հետո սանրի վրա չափից դուրս շատ մազեր են մնում։ Փորձեք հետևյալ փորձված արդյունավետ մեթոդները։ Դրանք կօգնեն ամրացնել արմատները և կանխել մազաթափությունը։
Կռատուկի յուղ։ Եռման ջրի մեջ ընկղմելով տաքացրեք 2 ճաշի գդալ կռատուկի յուղը, որից հետո այն քսեք մազերի արմատներին, դրա հետ մեկտեղ՝ թեթև մերսելով գլխի մաշկը։ Դրանից հետո տաք գլխարկ դրեք՝ պահելով մեկ ժամ։ Այնուհետև լավ լվացեք մազերը։
Ձվի դեղնուց և կոնյակ։ Մազաթափության դեմ ևս մեկ ոչ թանկ, սակայն արդյունավետ մեթոդ է ձվի դեղնուցի և մեկ ճաշի գդալ կոնյակի խառնուրդը։ Այս դիմակը հարկ է քսել մազերի արմատներին, որից հետո հագնել տաք գլխարկ։ Դիմակն անհրաժեշտ է պահել երեսուն րոպե։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 8482 անգամ
Читать на русском
|