Ինչպես ընտրել եղունգների համար խարտոց
05.08.2015
Վաճառքում առկա եղունգների համար նախատեսված բազմաթիվ խարտոցներից մեզ հարկավոր է ընտրել այն անկրկնելիին ու միակին, որը հավատարմորեն ու անհրաժեշտ կերպով կծառայի մեր եղունգներին։
Իսկ դրա համար պետք է տարբերակել խարտոցներն ըստ հարթեցման հատկության, հասկանալ, թե ինչպիսի ձևի և ինչ նյութից պետք է այն պատրոստված լինի։
-80 -100 միավորանոց խարտոցը բավականին կոշտ է, հարմար է արհեստական եղունգների արտաքին հատվածը հավասարեցնելու, ձև հաղորդելու կամ երկարությունը կարգավորելու համար։
-120-180 միավորանոց խարտոցը միջին կոշտության է։ Այն հարմար է արհեստական եղունգների վերջնական մշակման համար (ձև և երկարություն հաղորդելու), ինչպես նաև հարմար կլինի ամուր բնական եղունգների համար։

-240 միավոր՝ միջին կոշտության խարտոց է, որը թույլ է տալիս կարգավորել բնական եղունգների ձևն ու երկարությունը։
-400 միավորանոցը փափուկ է, թույլ է տալիս հարթեցնել բնական և արհեստական եղունգները։ -900-1200 միավոր և բարձրը բնական և արհեստական եղունգներին հայելային փայլ հաղորդելու, դրանք հարթեցնելու համար է։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11080 անգամ
Читать на русском
|