Հետազատությունը, որին մասնակցել են տասը հազարից ավելի կանայք և տղամարդիկ, ցույց է տվել, որ չափից դուրս երկար քնի հետևանքները կարող են ոչ պակաս վնասակար լինել, որքան պարպերաբար անքնությունը։
Համենայնդեպս, հենց այդպիսի օրինաչափություն է բացահայտվել 50-ից 64 տարիքային խմբի այն հարցվածների շրջանում, որոնց մոտ քունը տևել է վեց ժամից պակաս կամ ութից ավելի։ Երկու դեպքում էլ նվազել է ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը։
Ինչ վերաբերում է տարիքային ավելի բարձր խմբին (65-ից մինչև 89 տարեկան մասնակիցներ), ապա նրանց ուղեղի աշխատանքի վրա ազդել է միայն չափից դուր երկարատև քունը։
Համապատասխան հետազոտություններն անցկացվել են Ուորվիկի համալսարանի մասնագետների կողմից, դոկտոր Միշել Միլերի և պրոֆեսոր Ֆրանչեսկո Կապուչոյի զեկավարությամբ։
Գիտնականները գտնում են, որ անհրաժեշտ է քնել առնվազն ութ ժամ։ Մասնագետների կարծիքով՝ ութժամյա քունը շատ լավ կանխարգելիչ է դիաբետի, ճարպակալման, ինչպես նաեւ ալկոհոլային հիվանդությունների ժամանակ: Նրանք, ովքեր բավարար և «որակյալ» քուն են ունենում, նրանց մաշկն ու մկանները լիարժեք հանգստանում են, արյան շրջանառությունը՝ լավանում:
05-05-2026 10:59 46-ամյա դերասանուհի Ռեբել Ուիլսոնը երկրորդ անգամ մայր է դարձել։ Նա լուրը հայտնել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով երեխայի առաջին լուսանկարը և պարզաբանելով, որ ևս մեկ դուստր է լույս աշխարհ բերել։
05-05-2026 10:51 Մասնագետների խոսքով՝ չորսից ութ տարեկան երեխաները օրական կարիք ունեն 1.2 լիտր ջրի: Դեռահասները ավելի շատ հեղուկների կարիք ունեն. տղաների համար խորհուրդ է տրվում օրական 1.6-1.9 լիտր, իսկ աղջիկների համար՝ մոտ 1.5 լիտր: 60 տարեկանից փոքր չափահաս տղամարդիկ օրգանիզմի բնականոն գործունեության համար օրական կարիք ունեն մոտ երկու լիտր ջրի, իսկ կանայք՝ 1.6 լիտրի: Հեղուկի պահանջը տարիքի հետ չի նվազում, սակայն ծարավի զգացողությունը նվազում է, ուստի 60 տարեկանից բարձր մարդկանց համար կարևոր է գիտակցաբար պահպանել հեղուկի հավասարակշռությունը: Խորհուրդ է տրվում օրական միջինում խմել 1.6-ից 2 լիտր հեղուկ:
05-05-2026 10:41 Քաղաքային թռչունները, կարծես, իսկապես տարբեր կերպ են արձագանքում տղամարդկանց և կանանց, և գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել՝ ինչու։ Այս եզրակացությանն է եկել հետազոտողների միջազգային խումբը՝ հինգ եվրոպական երկրներում անցկացված մի շարք դիտարկումներից հետո։ Արդյունքն անսպասելի էր․ տղամարդիկ միջինում կարողանում էին մոտենալ մոտ մեկ մետրով ավելի մոտ, քան կանայք։ Ընդ որում, այս օրինաչափությունը կրկնվում էր գործնականում բոլոր թռչնատեսակների մոտ և հետազոտության բոլոր երկրներում։
05-05-2026 03:01 Բրիթնի Սփիրսը դատապարտվել է 12 ամսվա պայմանական ազատազրկման՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար: Այսպիսի որոշում է կայացրել Վենտուրա շրջանի Գերագույն դատարանը: 44-ամյա երգչուհին խուսափել է բանտարկությունից՝ մեղավոր ճանաչվելով անզգույշ մեքենա վարելու ավելի մեղմ մեղադրանքով, հաղորդում է People-ը:
05-05-2026 02:57 Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Հագուստի արվեստը»։ Կարմիր գորգին անցածների թվում էին Նիկոլ Քիդմանը և նրա դուստրը՝ Սանդեյի Ռոուզը, Լորեն Սանչեսը, Աննա Վինտուրը, ինչպես նաև արարողության հաղորդավարուհիներ Կարա Դելևինը, Էշլի Գրեհեմը և Էմմա Չեմբերլեյնը։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: