Հիգիենիկ շրթներկ` տնային պայմաններում
02.05.2015
Առաջարկում ենք հիգիենիկ շրթներկ, որը կարող եք պատրաստել ինքնուրույն՝ տնային պայմաններում։
Այսպիսի հիգիենիկ շրթներկը հրաշալի կպաշտպանի ձեր շրթունքները շրջակա միջավայրի բացասական ազդեցությունից, այն բուժում է բոլոր ճաքերը, վերացնում բորբոքումները, չի լղոզվում, լավ պահպանվում է շուրթերի վրա՝ ստեղծելով պաշտպանիչ, խոնավ թաղանթ։ Այն կերիտասարդացնի ձեր շրթունքները, ձգվածություն կհաղորդի, կփափկեցնի և կսնուցի։
Բաղադրիչները
20% մեղրամոմ 25% կոկոսի յուղ 15% կակաոյի յուղ 40% զեյթունի ձեթ։
1. Տաք ջրում իջեցրած տարրայի մեջ հալեցրեք մեղրամոմն ու կակաոյի յուղը։ Դուրս հանեք։
2. Ավելացրեք կոկոսի յուղը և զեյթունի ձեթը (եթե մեղրամոմը սկսի պնդանալ, նորից կարճ ժամանակով մտցրեք տաք ջրի մեջ)։
3. Խառնուրդը լցրեք շրթներիկի համար նախատեսված տարրաների մեջ (դրանք շատ էժան են և կարող եք գտնել ինտերնետ խանութներում՝ «ամեն ինչ բնական կոսմետիկայի համար» խորագրի ներքո)։ Թողեք, թող սառչի։
Պատրաստ է։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 9144 անգամ
Читать на русском
|