Եթե սննդակարգը թույլ չի տալիս շոկոլադ ուտել, ապա սիրելի քացրավենիքն ընդունեք դեմքի համար նախատեսված դիմակի տեսքով: Ներկայացնում ենք շոկոլադե 5 լավագույն դրմակները` դեմքի տարբեր տեսակների համար:
Իհարկե, քաջ հայտնի է մարմնի և դեմքի համար շոկոլադի ունեցած օգտակար ազդեցությունը: Այս քաղցրավենիքը բարձրացնում է տրամադրությունը և, շնորհիվ իր պարունակած վիտամինների հարուստ փնջին` А, В1, В2, РР, ինչպես նաև նատրիմի, կալցիումի, երկաթի և մագնեզիումի, հրաշալի ազդեցություն է ունենում մաշկի վրա, բարձրացնում է կենսունակությունը, թարմացնում է, երիտասարդացնում և լավագույն հակաօքսիդանտներից է:
5 լավագույն շոկոլադե դիմակ` դեմքի համար
Դիմակ թոռոմող մաշկի համար
Վերցրեք 2 ճաշի գդալ տաք սև շոկոլադ, խառնեք այն քնջութի և ձիթապտղի յուղի հետ, թողեք, որ խառնուրդը սառչի և դեռևս մի փոքր գոլ` քսեք դեմքի վրա ու պահեք 10 րոպե:
Դիմակ անփայլ մաշկի համար
Գունատ մաշկը կարելի է աշխուժացնել հետևյալ շոկոլադե դիմակով. սև շեկոլադի 3-4 կտոր խառնեք ելակի կամ բանանի պյուրեի հետ, քսեք դեմքին` պահելով 20 րոպե և լվացեք սառը ջրով:
Սնուցող շոկոլադե դիմակ չոր մաշկի համար
Վերցրեք մեկ ճաշի գդալ թթվասեր, ձվի դեղնուց և մեկ գդալ տաք շոկոլադ, խառնեք և ստացվածը քսեք դեմքի մաշկին` պահելով 45 րոպե:
Շոկոլադե դիմակ չոր մաշկի համար
Մեկ ճաշի գդալ վարսակի ալյուրը խառնեք կիտրոնի հյութի և տաք շոկոլադի հետ (հալեցրեք տաք ջրով լցված տարրայի մեջ): Դիմակը դեմքին քսած պահեք 10-15 րոպե: Այն արդյունավետ կերպով նեղացնում է ծակոտիները, վերացնում փայլը և լավացնում դեմքի գույնը:
Հակասեպտիկ դիմակ պզուկների դեմ
Մեկ ճաշի գդալ զեյթունի ձեթը խառնեք տաք սև շոկոլադի և մեկ թեյի գդալ դարչինի հետ: Խառնեք և դեմքին քսած պահեք 20 րոպե: Դիմակն արդյունավետ կերպով վերացնում է կարմրությունը, պայքարում պզուկների դեմ: Դիմակին կարելի է ավելացնել մեղր և վարսակի ալյուր:
22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31 Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44 «101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41 53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։