|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Սեփական ուժերով. եղունգներն ամրացնելու միջոց
03.04.2015
Եղունգներն առողջ պահելու համար անհրաժեշտ է հետևել 3 գլխավոր կանոնի` չկրծել եղունգները, կանոնավոր օգտագործել խոնավացնող կրեմներ և ափսեները լվանալ ձեռնոցներով:
Եղունգները կարելի է նաև ամրացնել հեշտությամբ պատրաստվող տնային միջոցներով:
Դրա համար պահանջվում են.
• 1 թեյի գդալ գերչակի յուղ • վիտամին E-ի 2 պարկուճ • ոչ մեծ ապակյա տարրա • 3-5 կաթիլ էվկալիպտի կամ նարդոսի եթերային յուղ:
Պատրաստման եղանակը
• Տարրայի մեջ լցրեք գերչակի յուղը • Զգուշորեն բացելով պարկուճները` վիտամին E-ն լցրեք յուղի վրա • Ավելացրեք եթերային յուղը:
Ստացված խառնուրդը կոսմետիկ բամբակով քսեք եղունգներին, թողնք 5 րոպե, այնուհետև մաքրեք սրբիչով կամ չոր կտորով:
Գերչակի յուղը խոնավացնում է եղունգները և չի թողնում, որ դրանք չորանան ու փշրվեն: Եթերային յուղերն ունեն հականեխման հատկություն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 11456 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|