|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Մաքրող դիմակներ` ոտքերի համար
08.12.2014
Ոտքերի խնամքի արդյունավտ միջոց են դիմակները: Դրանք բավականին պարզ են և հեշտ պատրաստվում են տնային պայմաններում:
Անհրաժեշտ է միայն ընդգծել, որ մինչև սնուցող միջոցների քսելը, հարկ է մաքրել ու լվանալ ոտնաթաթերը, իսկ երկար ժամանակով դիմակների պարագայում ոտքերին հագցվում են պալիէթիլենային տոպրակներ և փաթաթվում սրբիչով:
Ոտքերի համար այս դիմակում օգտագորվում է երկնագույն կավ: Ջրիկացրած, շիլայատիպ երկնագույն կավը քսեք ոտքերին: Չորանալուց հետո կավը լվացեք, ոտքերին քսել սնուցող միջոց:
Ասպիրինով պատրաստվող ոտքերի դիմակի համար փոքր քանակով ջրի և կիտրոնի հյութի խառնուրդի մեջ լուծեք 10 հաբ ասպիրին: Ստացված շիլան քսեք ոտքերի տաքացրած թաթերին, դրանք փաթաթեք ժապավենով և հագնեք գուլպաներ: 15 րոպե անց այն արդեն ազդեցություն գործած կլինի և դիմակը կարելի է հանել, ոտնաթաթերը մշակել պեմզայով:
Տնտեսական օճառով լոգանքը թուլ է տալիս փափկեցնել ոտքերի թաթերը: 2 լիտր տաք ջրում լուծեք մեկ թեյի գդալ սոդա և մեկ ճաշի գդալ մանրացված տնտեսական օճառ: Այս լոգանքի ընդունումը պետք է իրականացնել ամեն օր` 20-30 րոպե տևողությամբ: Լոգանքից հետո ոտնաթաթերին քսել յուղոտ կրեմ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12167 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|