Կենսունակությունը օրվա ընթացքում վերականգնելու եղանակներ
29.10.2014
Օրն առաջ է գնում սրընթաց, իսկ դուք ժամանակի հետ զգում եք էներգիայի կորուս՞տ: Տեսնենք, թե ինչպես կարելի այն վերականգնել:
Խմեք մեկ բաժակ ջուր Գիտե՞ք արդյոք, որ ջրազրկված օրգանիզմը սկսում է կորցնել զգոնությունը, ի հայտ են գալիս գլխացավ, դանդաղում է մտածողությունը: Միշտ սեղանի վրա կամ պայուսակում պահեք չգազավորված բնական ջրով փոքրիկ շիշ:
Եթե երկար ժամանակ ձեզ անհանգիստ եք զգում կամ ցավեր ունենում, դիմեք բժշկի: Ասենք, գոտկատեղի ձախ կողմում եղած ցավը կամ մշտական գլխացավը կարող են առողջական լուրջ խանգարումների հետևանք լինել, քան մեզ կարող է թվալ առաջին հայացքից:
Վարժություն Կատարեք մի քանի թեքումներ` տարբեր ուղղություններով, պտտեք կոնքերը, թափահարեք ձեռքերը: Օրգանիզմի ծանրաբեռնվածությունն անցկացնում է քնկոտությունը:
Կատարեք կարճատև զբոսանք Դուրս եկեք գրասենյակից այգի կամ պտտույտներ կատարեք շենքի շուրջը: Մի քանի անգամ խորը շնչեք և արտաշնչեք: Եթե հնարավորություն կլինի` մի քանի անգամ վեր թռիչք կատարեք: Շարժումները խթանում են արյան շրջանառությունը և ձեզ դուրս բերում թմբիրից:
Ընդունեք առողջ սնունդ
Այս պարագայում լավագույն ընտրություն են մի բուռ ընկույզը, մրգերը, մաքրած և մի փոքր աղած ավոկադոն, գազարը կամ չամիչը: Կենսունակությունը լավագույնս բարձրացնում է մի քանի կտոր սև շոկոլադը: Կարիք չկա մի ամբողջ սալիկ ուտել: Լիքը ստամոքսը ձեզ ուղղորդում է դեպի բազմոցը և ստիպում մոռանալ աշխատանքի մասին:
Ննջեք Դուք հնարավորություն ունեք քսան րոպե ննջելո՞ւ: Ոչինչ այնքան չի վերականգնի կենսունակությունը, որքան քունը, անգամ` կարճաժամկետ: Մի մոռացեք միացնել զարթուցիչը կամ ինչ-որ մեկին խնդրեք արթնացնել ձեզ:
Օդափոխեք սենյակը Թարմ օդը ուղեղը կապահովի թթվածնով, իսկ դա ձեզ նոր ուժեր կհաղորդի:
Խմեք մի բաժակ սուրճ կամ թեյ Սուրճին կամ թեյին կարող եք ավելացնել մի փոքր մեղր: Երաժշտություն լսեք, փակեք աչքերը, թուլացեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6776 անգամ
Читать на русском
|