Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Մի քանի հայտանիշ, որ նա ձեզ դավաճանում է

01.09.2014

Ներկայացնում ենք մի քանի պարզ հայտանիշ, որոնք մեծ հավանականությամբ վկայում են այն մասին, որ ձեր զուգընկերը ձեզ դավաճանում է:

Նա ավելի հաճախ է սկսել վեճեր հրահրել:
Եթե ձեր զուգընկերը սկսել է ավելի հաճախ վիճել, քան նախկինում էր, դա կարող է նշանակել, որ նա ինչ-որ բանում իրեն մեղավոր է զգում, սակայն միաժամանակ, փորձում է ողջ մեղքը ձեր վրա բարդել:

Նա իր սմարթֆոնին ավելի շատ ժամանակ է տրամադրում, քան ձեզ:
Եթե ձեր զուգընկերն անընդհար SMS-ներ ու հեռախոսազանգեր է ստանում անծանոթ մեկից և դա որևէ կերպ չի բացատրում, կամ բացատրում է շատ լղոզված, ապա դա շատ կասկածելի է:

Նա գեղեցիկ սեռի որոշակի ներկայացուցչի հասցեին սկսել է վիրավորական արտահայտություններ անել:
Դա կարող է ձեզ ապակողմնորոշելու համար արվել: Նա կարծում է, եթե ձեզ համոզի, որ այդ կինն իրեն դուր չի գալիս, ապա դուք ոչ մի կերպ չեք կասկածի, որ հենց նրա հետ է ձեզ դավաճանում:

Խուսափում է տեսողական հաղորդակցումից
Մարդիկ, ովքեր մեղքի զգացում ունեն կամ խաբում են զրուցակցին, դժվարանում են աչքերի մեջ նայել: Սա, ի դեպ, ամենաակնառու «ախտանիշներից» մեկն է:

Նա ձեզանից խուսափում է
Նախկինում դուք հաճախ էիք իրար հետ զրուցում և շատ բան միասին էիք անում, իսկ հիմա նա չի ցանկանում ձեզ հետ որևէ ընդհանուր բան ունենալ: Դա ոչ միայն դավաճանության հայտանիշ է, այլև այն բանի ապացույց, որ հարաբերություններն, ընդհանուր առմամբ, բացասական են:

Նա ձեզ թույլ չի տալիս նայել իր սմարթֆոնի պարունակությունը
Եթե նա չի առարկում, ապա խնդիրներ չեն առաջանում, իսկ եթե իր բջջայինից օգտվելու խնդրանքին ի պատասխան նա հեռախոսը պատուհանից դուրս է նետում, ապա ինչ-որ բան հաստատ այն չէ:

Նա այլևս ձեզ հետ սեքսով չի զբաղվում
Եթե ձեր զուգընկերը դավաճանում է, նա, ամենայն հավանականությամբ, սեքսուալ առումով բավարարված է, իսկ դա նշանակում է, որ նա ձեր հետ սեքսով չի զբաղվի կամ, առնվազն, ձեր հետ սեռական հարաբերություն չի ունենա նախկին հաճախակիությամբ:

Նա հանկարծ ավելի ուշադիր է դառնում ձեր նկատմամբ:
Երբ մարդիկ մեղքի զգացում ունեն, նրանք փորձում են ինչ-որ կերպ մեղմել դա և իրենց ավելի հեգատար են պահում այն մարդկանց նկատմամբ, ում համդեպ մեղք ունենք:

Նա այլ բույր ունի:
Եթե նրանից այլ հոտեր են գալիս, դա կարող է նշանակել, որ այդ մարդը ժամանակ է անցկացնում մեկի հետ, ով այլ բույր ունի, և շփման դեպքում այն փոխանցվում է ձեր տղամարդուն:

Դուք երբեք չգիտեք, թե նա ուր է:
Եթե նա պարբերաբար բացակայում է, և դուք չգիտեք, թե նա ուր է, կամ խաբում է, թե որտեղ էր, ապա կարող եք ձեզ զգալ դավաճանվածի դերում:

Նա սկսել է ավելի գեղեցիկ հագնվել
Նա սովոր է մշտապես ջինս կամ թեթև վերնաշապիկ հագնել, և հանկարծ` սկսում է զարդարվել: Ամենայն հավանականությամբ նա զարդարվում է ոչ թե ձեր, այլ մեկ ուրիշի համար:

Փոխվել է նրա օրակարգը
Եթե նախկինում նա ուներ խիստ կանոնակարգված օրվա գրաֆիկ, իսկ այժմ նրա ծրագրերն անընդհատ փոփոխվում են, ապա դա առիթ է հետաքրքրվելու այդպիսի շրջադարձի պատճառների մասին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 9490 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 565 անգամ
01.05.2024
Դիտվել է 353 անգամ
26.04.2024
Դիտվել է 226 անգամ
27.04.2024
Դիտվել է 221 անգամ
30.04.2024
Դիտվել է 160 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster