Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Արժե արդյոք ներել դավաճանությունը

23.08.2014

Միշտ շատ ցավալի է, երբ մեզ դավաճանում է նա, ում վստահում էինք: Առաջարկում ենք միասին դիտարկել այն հարցի պատասխանը, թե արժե՞ արդյոք ներել դավաճանությունը, թե՞ դա կլինի դավաճանություն` ինքներս մեր նկատմամբ:

Դժվար է միանշանակ պատասխանել այն հարցին, թե արժե՞ ներել այն մարդուն, ով գիտակցաբար դավաճանել է մեզ: Եվ բարդությունն այն չէ, որ «դավաճանություն» բառն ամեն մեկն ընկալում է յուրովի. մեկի համար խաբեությունը հավասար է դավաճանության, իսկ մեկ ուրիշն այն ընդունում է որպես չարաճճություն: Գլխավոր խոչընդոտը, որը թույլ չի տալիս պարզ պատասխան տալ այդ հարցին, դա ներելու ձեր պատրաստակամության աստիճանն է:

Անկեղծ, թե ձևական ներում
Տեղափոխեք շեշտադրումը նրանից, թե ի՞նչ պիտի անի մեղավորը` ներում ստանալու համար, այն բանի վրա, թե ինչպիսի՞ ներքին փոփոխություններ տեղի պիտի ունենան ձեր մոտ, որպեսզի գնաք այդ դժվարին ու մեծահոգի քայլին:

Օրինակի համար վերցնենք այսպիսի իրավիճակ. երկար և տանջալի վեճից հետո զղջացող դավաճնն ընկնում է ձեր ոտքերի մոտ և ներողամտություն խնդրում: Նա երդվում է, որ սիրում է ձեզ ու այլևս երբեք այլ կնոջ ուղղությամբ անգամ չի նայի: Ձեր սիրտը սեղմվում է նրա և ձեր նկատմամբ խղճահարությունից, ողբում եք միասին անցկացրած տարիների, ընդհանուր երազանքների ու ապագայի ծրագրերի համար: Վրա է հասնում վճռորոշ պահը. դուք էլ ուժ չունեք պահելու սեփական արժանապատվության պաշտպանիչ պատնեշը և ձերբազատվում եք բոլոր հիվանդագին մտքերից` նետվելով սիրելիի գիրկը: Դուք ներում եք նրան, և ջերմ, հաճելի հանգստությունը պարուրում է ձեր սիրտը:

600x580

Որքանո՞վ է անկեղծ ձեր ներումը
Դուք նրան ներե՞լ եք: Այո, դուք թեթևություն եք զգում, դուք ամուր փակել եք ձեր ցավը հոգու ամենահեռավոր անկյունում և ազատվել տհաճ «անորոշ» վիճակից: Դուք նորից ամուր հող եք զգում ոտքերի տակ, և դա, որոշակիորեն դրական է: Բայց կարո՞ղ եք ձեր տղամարդուն վստահել այնպես, ինչպես նախկինում: Արդյո՞ք ձեր հարաբերությունները խաթարված չի լինի այն մտքից, որ ձեր միջև կարող է հայտնվել և երրորդը: Կարո՞ղ եք նայել նրա աչքերին և չմտածել, որ նա ունակ է դավաճանության: Այս հարցերին պատասխանել կարող եք միայն ինքներդ: Եվ միայն ձեր պատասխաններից է կախված գլխավոր լուծումը` արժե՞ ներել դավաճանությունը: Ավելի ճիշտ` ունա՞կ եք դուք ներել նրան:

600x580

Արժե՞ ներել շահից ելնելով
Ցավոք սրտի, գոյություն ունեն շատ զույգեր, որտեղ գերադասում են «չնկատել» սուտը` հանուն իրենց նյութական կամ հոգեբանորեն շահեկան դրության: Եթե դուք նայեք ձեր հոգու խորքը և հասկանաք, որ ձեր «ներումը» ծառայել է նրան, որ պաշտպանեք ձեզ դաժան ճշմարտությունից, որ այն ստիպված քայլ էր պահպանելու համար ձեր ներքին հավասարակշռությունը, նշանակում է` դուք դավաճանել եք ինքներդ ձեզ: Տարբերությունն այդպիսի ներման և իրական, ներքին համոզվածության այնպիսին է, ինպիսին, երբ իրապես թռչում եք օդապարիկով կամ աչքերը փակ, բազկաթոռին հարմարավետ նստած պատկերացնում, թե ինչպես եք թռչում:

600x580

Ինչպես ներել և հաշտվել իրավիճակի հետ
Իմաստ չունի խոսել ներելու հնարավորության կամ անհնարինության մասին, եթե անձը, ով դավաճանել է ձեզ, չի զղջում իր արարքի համար: Սակայն, որքան էլ որ ուժգին լինի նրա ապաշխարհանքը, անկեղծորեն ներելն ամեն մեկին հասու չէ: Դրա համար պետք է ունենալ մեծ ոգու ուժ, հակառակ դեպքում դուք վիրավորանքի զգացումը միշտ կկրեք ձեր մեջ, եթե, անգամ, դավաճանությունը խոսքերով թողած լինեք անցյալում: Եթե հայտվել եք դավաճանության զոհի դերում, սակայն, այդուհանդերձ, գիտակցում եք, որ հարաբերությունների վերջնական ընդհատումը ձեզ հարմար չէ, ապա այդ հակամարտության առողջ զարգացման միակ գրավականն այն է, որ ընդառաջ գնաք ձեր ցավին:

Իր ապաշխարհանքով դավաճանն արդեն արել է առաջին քայլը, նա սեղմելով բռունցքները կամք է դրսևորել ու ընդունել իր սխալը: Այժմ դուք պետք է զգաք, թե ինչ փոփոխություն տեղի կունենա հարաբերությունների ձեր ընկալման մեջ, որպեսզի հասնեք այնպիսի հոգեվիճակի, որում կարողանաք ներել:

Ձեզ համար դասեր քաղեք
Աշխարհը մարդուն ուղարկում է միայն այնպիսի փորձություններ, որոնք նա կարող է հաղթահարել: Եթե ձեզ վիճակված կլինի անցնել կյանքի այդ դառը փորձության միջով, նշանակում է դրա մեջ ձեզ համար ինչ-որ գանձ է պահված, և դուք այնքան ուժ ունեք, որ վերցնեք այն: Հարաբերությունների մեջ ցանկացած բարդություն ճակատագրի կողմից ձեզ ուղարկված մարտահրավեր է: Ինչ-որ մեկն անցյալում թողնելով դավաճանությունը, կսովորի շրջանցել վիրավորանքը և, ի վերջո, կձերբազարվի վախից կորցնելու այն, ինչը չունի:

600x580

Անկեղծ ներումը, ինչպես և վերջնական բաժանումը` ինքներդ ձեր վրա կատարած մեծ աշխատանքի արդյունք է: Արժե՞ ներել նրան, ով ձեզ դավաճանել է, թե՞ անկեղծ կլինի դադարեցնել հարաբերությունները. որոշումը կարող եք կայացնել միայն ինքներդ, և ոչ մի ընկերուհի, հարազատ կամ հեղինակավոր հրատարակություն չի կարող ձեր փոխարեն որոշում կայացնել: Միակ չափանիշը նրա, որ գնում եք ճիշտ ճանապարհով` ձեր հոգու մեջ է: Հավատացեք ձեր ներքին ձայնին, թույլ մի տվեք մտքի վարժանքներին տիրել ձեզ ու տանել ցուցադրական բաժանման կամ կեղծ ներման փակուղի:

LADYNEWS.am

Դիտվել է 14466 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2024 12:12
Հետազոտությունները ցույց են տվել, որ սառնարանում հաց պահելը կարող է կանխել արյան շաքարի և ինսուլինի բարձրացումները՝ նվազեցնելով նյութափոխանակության խանգարումների և սրտանոթային հիվանդությունների ռիսկը: Հացը հալեցնելու և տապակելու մեթոդները, ինչպիսիք են միկրոալիքային վառարանը, տոստերը կամ թավայի օգտագործումը, կարող են նաև նվազեցնել գլյուկոզայի մակարդակը մարմնում:
01-05-2024 11:14
Գիտնականները հաշվարկել են, թե օրական որքան ժամանակ է պետք նստել, կանգնել և քնել: օպտիմալ հավասարակշռությունն ունի հետևյալ տեսքը. 6 ժամ՝ նստած, 5 ժամ 10 րոպե՝ կանգնած, 8 ժամ 20 րոպե՝ քնած, 2 ժամ 10 րոպե՝ թեթև ֆիզիկական ակտիվություն, 2 ժամ 10 րոպե՝ միջինից մինչև ուժեղ ինտենսիվության ֆիզիկական ակտիվություն:
30-04-2024 09:58
Նորաձևության փորձագետներն անվանել են տաք սեզոնի ջինսերի նորաձև փոխարինողին: Համապատասխան նյութը հրապարակում է Vogue ամսագրի ֆրանսիական տարբերակը։ Մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին հատկապես արդիական կդառնան 2024 թվականին տարածված հովազի պրինտով տաբատները։
30-04-2024 09:44
Ոմանք ճամփորդում են, որպեսզի հանգստանան։ Մյուսները ճամփորդում են, որպեսզի նոր վայրեր տեսնեն եւ ուսումնասիրեն աշխարհը։ Բայց ճանապարհորդների մեծ մասը ճամփա է ընկնում հանուն սեքսի։ Ճյուղի ինսայդերները այս նոր միտումն անվանում են «սեռական բարեկեցություն» եւ ասում, որ այն ավելի մեծ արձագանք է գտնում անկանխակալ ճանապարհորդների շրջանում:
30-04-2024 09:39
Հունաստանում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը գրավեց Լիլիթ Մկրտչյանը, որը 10 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 9-րդն է։ Նա աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր նվաճեց։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 542 անգամ
01.05.2024
Դիտվել է 293 անգամ
25.04.2024
Դիտվել է 263 անգամ
26.04.2024
Դիտվել է 224 անգամ
27.04.2024
Դիտվել է 213 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster