Դուք չեք հավատա, սկայն դա իրոք այդպես է. եթե շփեք ափի վրայի այդ «կախարդական» կետերը, կարելի է ազատվել գլխացավից, ընկճվածությունից, տագնապներից, սրտի արագ բաբախումներից և, անգամ` ուժեղացնել սեռական կարողությունը:
Ուժի ակտիվացման կետ Եթե մեկտեղեք բոլոր մատերի ծայրերը, ապա ուժի ակտիվացման կետը կգտնվի փոսի մեջ` ափի կենտրոնում: Եթե հոգնածություն եք զգում, ուժերի անկում, ընկճվածություն, քնկոտություն, ապա մերսեք այդ կետը 5-7 րոպե:
Ջերմության կետ Ջերմության կետը գտնվում է միջնամատի ծայրամասային հատվածի բարձիկի վրա: Այդ կետի վրա ազդեցությունն օգնում է տաքանալ, խթանում է նյութափոխանակությունը, վերացնում է տագնապային տրամադրությունը: Այդ կետը կարելի է մերսել հուզական իրավիճակներում, օրինակ` քննությունից կամ կարևոր հանդիպումից առաջ:
Սրտի կետը «Սրտային կետը» ճկույթի ծայրամասային հատվածի բարձիկի վրա է: Վերջինիս մերսումը թույլ է տալիս կարգավորել սրտի բաբախյունը:
Սեքսուալության կետը Այն գտնվում է անանուն մատի եղունգի արմատից երեք միլիմեր դեպի վեր: Եթե հետաքրքրությունը կորցրել եք հակառակ սեռի նկատմամբ կամ սեռական ցանկությունը նվազել է, պետք է թեթև մերսմամբ արգելափակել անանուն մատի զուգահեռականով անցնող էներգետիկ հոսքերը:
Գլխացավը վերացնող կետ Գտնվում է բութի և ցուցամատի միջև` ոսկորների հատման տեղում: Երբ բութը պառկում է կյանքի գծի մոտավորապես մեջտեղում, ցուցամատը դիտարկում ենք ափի հակառակ ուղղությամբ (կարելի է և հակառակը): Այստեղ պետք է ուժգին սեղմել: Եթե ցավ զգաք, ուրեմն կետը գտնված է: Երեք-չորս ուժգին սեղմում` և կարող եք մոռանալ հաբերի մասին:
06-05-2026 12:10 2026 թվականի մայիսի 4-ին աշխարհը ցնցված էր՝ լսելով, որ 53-ամյա դերասանուհի Քեմերոն Դիասը երրորդ անգամ մայր է դարձել։ Նրա ամուսինը՝ երաժիշտ Բենջի Մեդենը, սոցիալական ցանցերում հայտարարեց, որ զույգը որդի է ունեցել՝ Նաուտաս Մեդենին. «Մենք անչափ ուրախ ենք, հուզված և մեզ անչափ օրհնված ենք զգում։ Բարի գալուստ աշխարհ, որդի՛ս»։
06-05-2026 11:43 2026 թվականի Met Gala-ի ժամանակ 31-ամյա Ջիջի Հադիդը մանրամասներ է պատմել 51-ամյա Բրեդլի Քուփերի հետ իր սիրավեպի մասին: Vogue-ի համար ուղիղ եթերի ժամանակ մոդելը զրուցել է Էշլի Գրեհեմի և Կարա Դելևինի հետ և բացահայտել, որ սիրելիների մասին մտածելը օգնում է իրեն պահպանել հանգստությունը և «ճիշտ դեմք» պահպանել տեսախցիկների առջև. «Ես փորձում եմ դրական մնալ: Մեր աշխատանքն է ճիշտ տրամադրության մեջ մտնել և դրական մտքեր ունենալ, և այդ դեպքում ժպիտ է հայտնվում աչքերիդ մեջ, և դու փայլում ես: Երբ մտածում եմ Հեյիի և Բրեդլիի մասին, անմիջապես ժպտում եմ»:
06-05-2026 04:56 Մայիսի 5-ի երեկոյան 34 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Քսենիա Դոբրոմիլովան։ Նրա մահվան մասին հայտնել է Telegram-ի SHOT ալիքը։ Հաղորդվում է, որ նա ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել Մոսկվայի Բոլշայա Դորոգոմիլովսկայա փողոցում։ Քսենիան լուսանկարում էր մոտոցիկլիստներին՝ կանգնած լինելով ճանապարհի մեջտեղում։ Մոտոցիկլիստներից մեկը կորցրել է կառավարումը և հարվածել լուսանկարչին։ Փորձեր են արվել վերակենդանացնել Դոբրոմիլովային, սակայն նա շտապօգնության մեքենայում մահացել է։
06-05-2026 02:13 Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի ամուսնությունը կրկին հակասությունների առիթ է դարձել։ Արևմտյան աղբյուրները պնդում են, որ զույգի միջև լարվածությունը մեծանում է՝ փողի, հրապարակայնության և ապրուստ վաստակելու վերաբերյալ տարբեր տեսակետների պատճառով։ RadarOnline-ի տվյալներով՝ Սասեքսի դքսուհու ֆինանսական ամբիցիաներն ընտանիքում ավելի ու ավելի տեսանելի անհամաձայնություններ են առաջացնում։ Վերջերս Ավստրալիա կատարած այցից հետո զույգին մտերիմները սկսել են խոսել Մեգանի փոփոխվող առաջնահերթությունների մասին։
06-05-2026 01:49 40-ամյա դերասանուհի Ամանդա Սեյֆրիդի երկրպագուները մտահոգված են նրա վարքագծով Met Gala-ում. կարմիր գորգի վրա լրագրողների հետ զրույցի տեսանյութում նրա աչքերին արցունքներ են հայտնվում։ Met Gala-ում, որտեղ Ամանդան ներկա էր վարդագույն Prada զգեստով և Tiffany & Co. զարդերով, լրագրողներից մեկը կարողացավ հարցնել Ամանդային, թե ինչպես է վերաբերվում Met Gala-ին, հաշվի առնելով, որ նա անցյալ տարի բաց է թողել Costume Institute Gala-ն։ Սեյֆրիդը պատասխանել է. «Ես անհամբեր սպասում եմ վերադառնալուն»։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: