|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Ծովի աղի օգտակարությունը եղունգների համար
28.07.2014
Ծովի աղը եղունգների համար օգտագործվել է վաղ ժամանակներից: Այդ շրջանից ի վեր դրա օգտակարությունը չի մոռացվել:
Այն շատ հաճախ օգտագործում են թե գեղեցկության սրահների մատնահարդարները, թե այն պչրուհիները, ովքեր տնային պայմաններում փորձում են արագ երկարացնել եղունգները և ձերբազատվել դրանց շերտավորումից:
Տնային պայմաններում եղունգների բուժման համար ավելի նպատակահարմար է գնել մաքուր ծովի աղ` առանց հավելումների, ներկերի ու բուրմունքային բաղադրիչների: Կարելի է օգտագործել նաև օվկիանեսային աղ: Մատների լոգանքի համար անհրաժեշտ է 200 մլ տաք ջրում լուծել 1 ճաշի գդալ աղ, այնտեղ մտցնել մատների ծայրերը և պահել 10-15 րոպե այնպես, որ եղունգներն ամբողջությամբ ընկղմված լինեն լուծույթի մեջ:
Ծովի աղով եղունգների այս ընթացակարգերին հաջորդաբար կարելի է համադրել եղունգների համար նախատեսված եթերային յուղերը: Այդ դեպքում դրանց միջև պետք է պահպանել մեկօրյա ընդմիջում: Սովորաբար ցանկալի ամրացնող արդյունքին կարելի է հասնել 2 շաբաթվա ընթացքում:
Ո ՞րն է եղունգների վրա ծովի աղի դրական ազդեցության գաղտնիքը: Բանն այն է, որ աղը պարունակում է բոլոր անհրաժեշտ միկրոտարրերը: Սովորական պայմաններում միջին գոտու բնակիչները յոդի, ֆտորի և միկրո ու մակրոտարրերի անհրաժեշտ քանակություն չեն ընդունում, որոնք հատկապես պարունակվում են ծովային սննդամթերքում: Դրանից էլ տուժում են մեր եղունգները: Աղը լրացնում է այդ բացը: Սակայն շարունակական ազդեցության համար նպատակահարմար է այդ մթերքը ներառել ձեր սննդակարգում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 15262 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|