|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Խնձորի քացախը` կնճիռների դեմ
30.06.2014
Քչերին է հայտնի, որ խնձորի քացախը երիտասարդությունն ու գեղեցկությունը պահպանելու համար բնական միջոցներից ամենաարդյունավետն է: Ներկայացվող հեղուկը նախատեսված է կնճիռների դեմ պայքարելու համար:
Մեկ ճաշի գդալ քացախը խառնեք ½ բաժակ գազարի հյութի հետ, ստացված խառնուրդը քսեք դեմքին` առավոտյան և երեկոյան:
Խթանող հեղուկ
Ամեն առավոտ դեմքին քսեք ջրով բացված քացախը (1 թեյի գդալը` մեկ բաժակ ջրում): Եթե մաշկը շատ զգայուն է, ապա խառնուրդն ավելի նոսր պատրաստեք: Խնձորի քացախը խթանում է արյան շրջանառությունը, ոչնչացնում բակտերիաները, վերացնում մանր պզուկները: Իսկ քացախի մեջ պարունակվող օրգանական թթուները հարթում են կնճիռները:
Նշված ընթացակարգը կարելի է կատարել ամեն առավոտ` դիմահարդարումից առաջ: Պակաս զգայուն մաշկի դեպքում այն կարելի է կրկնել երեկոյան: Մեկ շաբաթից ընդմիջում տվեք, ապա դարձյալ կրկնեք:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 16373 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|