Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Իդեալական է նա, ում սիրում ես. Լիլիթ Մուրադյան

23.06.2014

Ladynews.am-ի հյուրասրահում է «Առավոտ լուսո» ծրագրի հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը:

-Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր` ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ ընդունվելը, ինչո՞ւ չընտրեցիք ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

-Ի սկզբանե նպատակ չունեի հաղորդավարուհի դառնալու, բայց երրորդ կուրսում որոշումս փոխեցի, ընտրեցի այն, ինչով այժմ զբաղվում եմ: Հաղորդավար դառնալու համար չկա կոնկրետ հաստատություն, որը կտա համապատասխան կրթություն, իսկ ռոմանագերմանական բաժինը տալիս է կրթության հնարավորություն, որը հետագայում շատ կօգնի ապագա հաղորդավարին կամ հաղորդավարուհուն` լեզուներ, ճիշտ գրել, գրագետ խոսել, գրականություն, որը միշտ պետք է: Լավ հաղորդավարի հաջողության գրավականը ճիշտ հաստատությունում կրթություն ստանալը չէ, այլ ինքնազարգացմամբ և ինքնակատարելագործմամբ զբաղվելը: Հաղորդավարը շփվում է տարբեր ոլորտի մարդկանց հետ և պետք է կարողանա յուրաքանչյուրի հետ շփման եզրեր գտնել: Սարսափելի է, երբ հաղորդավարը խելացի դեմքով հիմարություն է ասում եթերում: Վերջիններս պետք է նաև մի փոքր դիվանագետ լինեն:

-Ունենալով հաղորդավարուհու մասնագիտություն` կասե՞ք՝ ինչ բարդությունների եք բախվել մինչ օրս այդ ոլորտում:

-Այս ոլորտում դժվարություններից խուսափել նշանակում է` նույն տեղում դոփել: Ամենից շատ հանդիպում ես, բնականաբար, հիասթափությունների. միշտ չէ, որ սպասելիքները համապատասխանում են իրականությանը: Համբերությունն ու համառությունը բոլոր դռների բանալին են. նստելով և բողոքելով գործը առաջ չի գնա:

 600x580

-Եթե Ձեզ հնարավորություն տրվեր երեք բան փոխել մեր հեռուստաեթերում, ապա ի՞նչը կփոխեիք:

-Ամեն ինչը, սակայն դրա համար ահռելի գումարներ են պետք, որոնք այսօր հնարավոր չէ տրամադրել: Մենք և՛ լավ տեխնիկայի կարիք ունենք, և՛ լավ մասնագետների: Ես աշխատում եմ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ հնարավորինս փորձ է արվում գոհացնել հեռուստադիտողին:

-Ինքներդ Ձեզ համարում եք սկզբունքային անձնավորություն, որո՞նք են այն կարևոր սկզբունքները, որոնք երբևէ ու ոչ մի դպեքում չեք խախտի:

-Սարսափելի սկզբունքային եմ: Երբեք չեմ փորձում դուր գալ դիմացինին. այնպիսին եմ, ինչպիսն կամ: Բարդ բնավորություն ունեմ, բայց բավականին օբյեկտիվ եմ, չեմ կարող շատերի պես իմ ուզածին հասնելու համար շողոքորթել. ավելի լավ է չսիրեմ դիմացինին, բայց հարգեմ, քան ձևացնեմ, թե սիրում եմ ու անակնկալ հարված հասցնեմ:

 600x580

-Ձեզ համարձակ անձնավորություն համարո՞ւմ եք, կհիշեք` որն է եղել Ձեր կյանքում կատարած ամենահամարձակ քայլը:

-Ես պահի մարդ եմ: Չգիտեմ համարձա՞կ եմ, թե՞ ոչ, բայց միշտ հասնում եմ ուզածիս: Շատ համարձակ լինելն էլ հաճախ անխելքության է հասնում:

-Ընկերության մեջ ի՞նչն եք կարևորում ու գնահատում, հիասթափություն ապրե՞լ եք ընկերների հարցում:

-Հիասթափություններ ապրել եմ այնքան, մինչև հասկացել եմ, որ ընկերությունն ինձ իմ կյանքում խանգարում է: Ունեմ համախոհներ, շատ-շատ ծանոթներ, իսկ լավ ընկեր` մեկ կամ երկու հոգի. ինչքան քիչ են այդ «ընկերուհիները», այնքան լավ է կյանքում ամեն բան ընթանում:

 600x580

-Ինչպիսի՞ն է Լիլիթ Մուրադյանը` որպես կին, կբնութագրե՞ք Ձեզ:

-Չեմ կարող բնութագրել ինձ` որպես կին:

-Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական կինը:

-Իդեալական կին գոյություն չունի և փառք Աստծո. անհետաքրքիր է կյանքը իդեալական մարդկանց հետ: Կնոջ մեջ պետք է լինի հմայք, որը կամ կա, կամ չկա:

-Ունե՞ք կնոջ իդեալ:

-Ո՛չ, չունեմ:

 600x580

-Ի՞նչ կասեք կին-տղամարդ հարաբերություններում հավասարության մասին:

-Կասեմ` դա սխալ է: Այդ հավասարությունից է, որ այսօր անհայտ տեսքով տղամարդիկ և կանայք են հայտնվել, որոնց տարբերակելը դժվար է: Կինը տղամարդու դեմքն է, իսկ տղամարդը կնոջ համար պետք է լինի ամեն ինչ:

-Իդեալական տղամարդու Ձեր պատկերացումը...

-Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իդեալներ են ստեղծում իրենց համար: Կողակցին կամ սիրում ես, կամ` ոչ: Եթե սիրում ես, ապա նա քեզ համար իդեալական է, իսկ եթե չես սիրում, փորձում ես հասկանալ` նա համապատասխանո՞ւմ է Ձեր ստեղծած իդեալին, ապա դա նմանվում է առքուվաճառքի, այսինքն` լավն է ուզում եմ, լավը չի` չեմ ուզում: Իմ տղամարդու իդեալն այնպիսին է, ինչպիսին որ կա:

 600x580

-Ինչ պետք է անի կինը, որպեսզի տղամարդու համար միշտ լինի հմայիչ ու ցանկալի:

-Պետք է լինի հմայիչ, որ լինի ցանկալի:

-Կնոջը երջանիկ լինելու համար պետք է...Ավարտեք միտքս...

-Բազմիցս ասել եմ` մարդ երբեք լիովին երջանիկ չի լինում. դրանք պահեր են, որոնք պետք է ապրել ու վայելել: Ամեն մարդ ինքն է որոշում լինե՞լ երջանիկ, թե՞ ոչ:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 20137 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Փերիս Հիլթոնի սննդաբանը բացատրել է, թե երբ է աղանդեր ուտելու լավագույն ժամանակը

19.03.2024
«Աղանդեր կերեք ընթրիքից առաջ». այստղային դիետոլոգը բացահայտել է սննդի նկատմամբ իր մոտեցման գաղտնիքները։

6 խորհուրդ նրանց համար, ովքեր այս պահին միայնակ են զգում

08.02.2024
Եթե նույնիսկ ձեր շրջապատում շատ ընկերներ ու ծանոթներ կան, իսկ սոցցանցերում բաժանորդներից շատ են հաղորդագրությունները, փաստ չէ, որ դուք միշտ աջակցություն և ըմբռնում կզգաք։

Արդյո՞ք կհանգեք ամուսնության․ 8 հարց, որ պետք է տալ տղամարդուն հարաբերությունների սկզբում

15.11.2023
Աշխատատեղը (նույնիսկ մասնագիտությունը) կարելի է փոխվել, երեխաները մեծանում և հետո ստեղծում են իրենց ընտանիքը, ընկերները կարող են գալ ու գնալ: Սակայն կանանց մեծ մասը երազում է ամուսնանալ մեկ անգամ և ամբողջ կյանքի համար:

«Լավագույն գինին այն է, որը ձեզ է դուր գալիս»․ Հայաստանի լավագույն սոմելյե Մարիամ Սաղաթելյան

22.08.2023
Սոմելյեի  յուրահատուկ մասնագիտության, լավագույն գինինիների ճիշտ ընտրության, դրանց պահպանման և հարակից հարցերի շուրջ է մեր հացազրույցը Մարիամ Սաղաթելյանի հետ։

«Եթե ֆիլմերի սիրային տեսարաններն արդարացված չեն, հրաժարվում եմ դրանք խաղալ»․ Նատալիա Բարդո

16.08.2023
Դերասանուհին պատմել է ռոմանտիկ տեսարանների նկարահանումների և բարեկազմության գաղտնիքների մասին։

Cherchinyan cosmetics-ի արտադրանքը ճանաչում է ստանում

14.04.2023
Կորոնավիրուսային համավարակի շրջանում, երբ հանրությունը համատարած մեկուսացման մեջ էր, նոր կենսակերպը շատերին ստիպեց վերանայել իրենց կարողությունները, որոնել, գտնել ինքնաիրացման, գործունեության նոր ոլորտներ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 832 անգամ
23.04.2024
Դիտվել է 226 անգամ
25.04.2024
Դիտվել է 196 անգամ
26.04.2024
Դիտվել է 163 անգամ
27.04.2024
Դիտվել է 116 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster