Եթե պահպանեք այս պարզ կանոնները, ապա առավել կանացի, հմայիչ ու ցանկալի կդառնաք տղամարդկանց համար:
Ուղիղ կանգնեք: Վատ կեցվածքն իսկական փորձություն է գրավչության համար: Վարժություններ կատարեք ուղիղ քայլելու համար` ուղղելով ուսերն ու ձգելով փորը: Դա ձեզ ոչ միայն հմայք կհաղորդի, այլև տեսողականորեն կերկարացնի մարմինը` ձեզ դարձնելով ավելի բարետես:
Կանացիությունը ոչ միայն սեփական խնամաքն է, այլ նաև շփվելու ունակությունը: Ամենօրյա աշխատանք պետք է տանեք Ձեր մարմնի կառավարման համար: Կանացի լեդիների շարժումներին, ինչպես թագուհիներինն է, հատուկ է գրավիչ հմայք` անկախ ունեցած կազմվածքից: Այդ մասին շատ կարելի է կարդալ, սակայն այդ բոլոր հատկություններն իրականում դառնում են մերը, երբ դրանց մասին խոսում է մարմինը: Չէ՞ որ այն խաբել չի կարողանում: Գուցե մտածե՞ք յոգայով, արևելյան, իսպանական կամ լատինամերիկյան պարերով զբաղվելու մասին: Դա կանացիություն տանող ճանապարհներից մեկն է:
Սիրեք Ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Մի փորձեք դառնալ կատարյալ կամ համապատասխանել գեղեցկության մասին տարածված կարծրատիպերին: Կնոջ համար շատ կարևոր է անհատականությունը. ավելի վատ բան չկա, քան տարածված կերպարին կրկնօրինակելը: Հետևեք Ձեր արտաքինին, որպեսզի համոզված լինեք, որ ներկայանում եք Ձեր ողջ հմայքով. հարմարավետ հագուստ, խնամված մազեր և ձեռքեր…
Ոչինչ այնքան չի վանում տղամարդկանց, որքան կանացի բարդույթները: «Ինձ դուր չի գալիս իմ կազմվածքը» (մազերի, աչքերի գույնը և այլն). սա մի արտահայտություն է, որը երբեք Ձեր շուրթերից չպետք է լսի ոչ մի տղամարդ: Ոչ ոք չի արգելում Ձեզ պայքարել Ձեր թերությունների դեմ, սակայն…լուռ: Բանն այն է, որ տղամարդիկ շատ ներշնչվող են: Մի քանի անգամ բարձրաձայն արտահայտվելով Ձեր կազմվածքի թերությունների մասին (սանրվածքի, և այլն), Դուք կհամոզեք նրան դրանում:
20-11-2026 14:33 Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25 57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12 Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08 Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13 Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։