Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Աղջիկը, որը չէր ուզում զբաղվել կինոկարիերայով. Կլաուդիա Կարդինալե

19.03.2014

Նա համարվում է 1960-ականների սեքս-խորհրդանիշը: Ամենագեղեցիկ իտալուհիներից մեկը Կլաուդիա Կարդինալեն, ծնվել է 1938թ-ի ապրիլի 15-ին Թունիսում, որն այն ժամանակ Ֆրանսիայի գաղութ էր, և հենց դա է պատճառը, որ Կլաուդիան ֆրանսերենին ավելի լավ է տիրապետում, քան իտալերենին:

Կարելի է  ասել  Կլաուդիայի կարիերայի սկիզբը դրվեց 1957թ-ին, երբ գեղեցկության մրցույթի ժամանակ ընտրում էին Թունիսի ամենագեղեցիկ իտալուհուն: Մրցանակն էր` ուղևորություն դեպի Վենետիկ, որտեղ այդ ժամանակ կինոփառատոն էր անցկացվում: Արաբական հագուստը, որ նա կրում է, աննկատ չի մնում. պապարացիներն անընդհատ նկարում են Կլաուդիային:

«Վենետիկյան արարողության ժամանակ ես առանձնանում էի իմ հագուստով, և բոլոր պապարացիներն ինձ էին նկարում,- հիշում է Կարդինալեն:- Ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում ու ընդհանրապես չէի հասկանում՝ ինչու են  ինձ նկարում: Ինձ հարցնում էին ուզու՞մ եմ զբաղվել կինոդերասանությամբ, և ես ասում էի` ոչ»: Հետագայում մի շարք հոդվածներ են լույս տեսնում «Աղջիկը, որը չի ուզում զբաղվել կինոկարիերայով» վերնագրով:

600x580

 Ապագա դերասանուհուն միանգամից նկատում է պրոդյուսեր Ֆրանկո Կրիստալդին: Վերջինս նրա հետ պայմանագիր է կնքում, և Կլաուդիան սկսում է նկարահանվել ֆիլմերում:

Սակայն ապագա դերասանուհուն  ծանր պահեր էին սպասում. դեռ թունիսյան մրցույթների  ժամանակ նրան բռնաբարել էին, և աղջիկը հղի էր: Հրաժարվելով հղիությունն ընդհատելուց նա ստիպված է լինում թաքցնել իրողությունը: Հղիության յոթերորդ ամսում, երբ այլևս հնարավոր չէր քողարկել այդ փաստը, Կլաուդիան որոշում է խզել պայմանագիրը: Դերասանուհուն, իհարկե, Կրիստալդին հետ է պահում է այդ քայլից. վերջինիս ուղարկում է Լոնդոն` ծննդաբերելու` պահանջելով, որ Կլաուդիան որդու գոյությունը գաղտնի պահի. դա վերջ կդներ նրա կինոկարիերային: Դերասանուհին այդպես էլ անում է. տղայի ծնվելուց հետո, նրան ուղարկում է իր մայրիկի մոտ:

600x580

 Կարդինալեի մասնակցությամբ ֆիլմերի մեծամասնությունն իտալական է, կամ ֆրանսիական: Նկարահանվել է իտալացի նշանավոր ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինիի և Լուկինո Վիսկոնտիի ֆիլմերում։ Մասնագիտական գործունեության ընթացքում մարմնավորել է ավելի քան 130 կերպար. «Հայտնի է, որ մարդիկ մեկ կյանք ունեն,- ասում է նա,- բայց ես 130 կյանք եմ ապրել. եղել եմ մարմնավաճառ ու արքայադուստր: Բոլոր դերեն էլ ինձ համար սիրելի են եղել ու չունեմ իմ համար նախընտրած ժանր կամ դերակատարում»:

600x580

«Գեղեցկադեմ Անտոնիան» ֆիլմում խաղացել է Մարչելլո Մաստրոյանիի հետ: Վերջինս նրան սիրահարված է եղել մինչև ականջների ծայրը: Կլաուդիայից ոչ մի վայրկյան չէր հեռանում, սակայն դերասանուհին հակակրանք էր ապրում տղամարդկանց ուշադրությունից. նրա մեջ դեռևս ապրում էին անհաճո հիշողություններ՝ իր հետ պատահածից, իսկ սիրո խոստովանություններն էլ միայն ծիծաղ էին առաջացնում: Մարչելլոյի համար դա վիրավորական էր. չէ՞որ ինքն էլ իտալացի ամենագեղեցիկ տղամարդկանցից էր:

600x580
 

Լուկինո Վիսկոնտիին գեղեցիկ զույգին հրավիրում է նկարահանվելու իր հաջորդ  «Ընձառյուծ» ֆիլմում: Կինոնկարում նկարահանվում էր նաև Ալեն Դելոնը, ում հետ սիրային տեսարաններն իսկական «տանջանք էին» Կլաուդիայի համար, սակայն նա անդրդվելի էր. այդպես էլ ֆիլմի սիրային տեսարանները չտեղափոխվեցին իրական կյանք:  «Ալենը միշտ ասում էր, որ մենք կարող էինք գեղեցիկ սիրո պատմություն ունենալ և լեգենդար զույգ կդառնայինք»,- հետագայում հիշում է դերասանուհին:

«Ընձառյուծն» արժանացել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի»: Կլաուդիան դառնում է Վիսկոնտիի սիրելի դերասանուհին՝ նկարահանվելով նրա ևս մի քանի ֆիլմերում: Բազում հաջողություններից հետո, ուղևորվում է Հոլիվուդ, այնտեղ ևս նկարահանվում մի շարք կինոնկարներում:

 

600x580

 Բայց պետք է նշել, որ Կլաուդիան «ազատ չէր», ոչ մի որոշում ինքնուրույն չէր կայացնում, ամեն ինչ նրա փոխարեն որոշում էր Կրիստալդին, ում հետ դերասանուհին դեռ վաղուց պայմանագիր էր ստորագրել, այդ ամբողջ ընթացքում գտնվել է  նրա կողքին: Չնայած գործնական հարաբերությունները ստանում են նաև անձնական բնույթ, սակայն Կլաուդիան Ֆրանկոյին չէր սիրում: Դերասանուհի ամբողջովին նրա իշխանության տակ էր գտնվում Ֆրանկոյի կողմից անգամ ամուսնության առաջարկն է հնչում որպես հրաման: Ամուսնությունից հետո Կրիստալդին որդեգրում է Կլաուդիայի որդուն՝ նրան տալով իր ազգանունը:

600x580

Շուտով Կլաուդիան ծանոթանում է ռեժիսյոր Պասկուալե  Սկուտիերեի հետ: Դերասանուհին իր վեցերորդ զգայարանով զգում է` հենց նա իրեն կօգնի լինել ազատ և ինքնուրույն. «Պասկուալեն այն մարդն է, ով վերդարձրեց ինձ իմ կյանքը»,-  հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծանում է դերասանուհին: Սկուտիերեից էլ Կլաուդիան ունենում է իր երկորդ երեխային:

 600x580

 Նշենք նաև, որ աշխարհահռչակ ռեսժիսյոր Անրի Վեռնոյի  «Մայրիկ» ֆլմում դերասանուհին մարմնավորել է Ցեղասպանությունից փրկվելու համար Ֆրանսիա փախած հայկական ընտանիքի մոր Արաքսիի դերը. «Մայրիկն» իմ մոր սիրելի ֆիլմն է: Ցավոք, նա արդեն 10 տարի է, ինչ հեռացել է կյանքից : «Մայրիկ» ֆիլմը հաճախ էին ցուցադրում իտալական հեռուստատեսությամբ, և ամեն անգամ իմ մայրը զանգահարում և ասում էր. «Կլաուդիա, Կլաուդիա, հեռուստացույցով «Մայրիկն» են ցուցադրում», - մի առիթով խոստովանել է դերասանուհին: Ուշագրավ է նաև այն, որ ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում Կլաուդիա Կարդինալեն մերկ չնկարվեց:

Լինելով դերասան պետք է լինես ուժեղ մարդ, որպեսզի չկորցնես ինքդ քեզ ու կարողանաս տարբերակել  ով ես դու. այդ դերերում դու դառնում ես այդ մարդը, և պետք է լինես շատ ուժեղ, որպեսզի հաղթես այդ պայքարում:

Շատ գեղեցիկ տղամարդկանց եմ հանդիպել, բայց երբեք նրանց թակարդը չեմ ընկել:

Կնոջ համար կարևոր է լավ մայր լինելը:

Ես մի քիչ խենթ եմ:

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվելը:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


 

 

Դիտվել է 9296 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2024 11:14
Բժիշկների հավաստմամբ՝ ցանկացած ֆերմենտացման և խմորման արտադրանք կլինի երիտասարդության երկարացման բանալին, բայց նույնիսկ այստեղ դուք պետք է կարողանաք ընտրել: Այսպիսով, թթու կաղամբը չպետք է պարունակի քացախ և շաքար։ Ամբողջական հացահատիկը (ձավարեղենը) ամեն օր պարտադիր է: Օգտակար է նաև ուտել բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ, թարմ սպիտակ կաղամբ, վարունգ, լոլիկ։ Առողջ սննդակարգի համար անհրաժեշտ են չզտված բուսական յուղեր և թարմ կամ շոգեխաշած մրգեր (օրական 250-350 գ)։ Երիտասարդությունը պահպանելու համար օգտակար է մաքուր ջուր խմել։
20-05-2024 11:07
Տեսողության և աչքի առողջության վրա դրական ազդեցություն ունեցող նյութերից են A, B1, B2, B6, B12, C, P, D և E վիտամինները, ինչպես նաև լյուտեինը, զեաքսանտինը, ցինկը և անտոցիանինը: Վիտամին A-ն իր մաքուր տեսքով հայտնաբերված է ձվի, հյուսիսային սառը ծովերի ձկների, կարագի, լյարդի, կաթի, նեխուրի, մաղադանոսի և վայրի սխտորի մեջ, վառ կարմիր և նարնջագույն գույների բուսական արտադրանքներում' լոլիկ, գազար, ծիրան, խուրմա: B վիտամինները հայտնաբերված են հացահատիկի, մսի, թանձր սերուցքի և բանանի մեջ: Վիտամիններ P և C առկա են ցիտրուսային մրգերի, ազնվամորու, կեռասի, մոշի, խաղողի, սև հաղարջի, մասուրի, բուլղարական պղպեղի, պապրիկայի, կաղամբի, լոլիկի, կարտոֆիլի, կիտրոնների մեջ։
20-05-2024 10:59
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում։  Արտիստի փաստաբան Յան-Ակե Ֆելտն ընդգծել է, որ Քլայնը հերքում է, որ սպառնալից ժեստ է արել կին օպերատորի նկատմամբ, ով նկարահանում էր իրեն առանց իր համաձայնության։ Ֆելտն ընդգծել է, որ ռեփերի եւ կազմակերպչի միջեւ պայմանավորվածություն է եղել, որ իր ելքը բեմից չպետք է տեսագրվի։ Սակայն օպերատորը շարունակել է նկարահանումները՝ անտեսելով Քլայնի խնդրանքը, որից հետո երգիչը հրել է տեսախցիկը։
20-05-2024 10:51
Լոնդոնի գիտության թանգարանը հունիսի 2-ին ընդմիշտ կփակի իր «Գաղտնի տուն» պատկերասրահը՝ հնացած կենցաղային գաջեթների 29 տարվա գանձարան՝ վաղ միկրոալիքային վառարաններից մինչև առաջին լվացման զուգարաններ: «Մեր սարքերը հին են, շատ ինտերակտիվ դիսփլեյներ ճիշտ չեն աշխատում, իսկ պահեստամասեր ձեռք բերելը մեզ համար շատ դժվար է։ Պարզ ասած, ժամանակն է փակել պատկերասրահը»,- The Observer-ին ասել է Գիտության թանգարանի գլխավոր համադրող Ջեսիկա Բրեդֆորդը։
20-05-2024 07:22
42-ամյա Սիեննա Միլլերը Կաննի կինոփառատոնի շրջանակներում ներկա է գտնվել ռեժիսոր Քևին Քոսթների «Հորիզոն. ամերիկյան սագա» վեսթերնի պրեմիերային։ Նա կարմիր գորգի վրայով անցել է իր 27-ամյա ընկերոջ՝ Օլի Գրինի և 11-ամյա դստեր՝ Մարլոուի ընկերակցությամբ, ով պարզվել է, որ նրա իրական պատճենն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.05.2024
Դիտվել է 241 անգամ
20.05.2024
Դիտվել է 205 անգամ
17.05.2024
Դիտվել է 200 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster