|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Ջենիֆեր Լոպեսի գեղեցկության գաղտնիքները
30.10.2013
Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում անկրկնելի արտաքին ունեցող երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի այն 4 գաղտնիքները, որոնց հետևելով նա մշտապես փայլում է իր հմայիչ տեսքով:
Սնունդ: Ասղտը խոստովանել է, որ դիետաներից օգուտ չկա: Նա շատ դիետաներ է փորձել, բայց հանգել է այն եզրակացության, որ ամենաճիշտ տարբերակը սննդակարգին խիստ հետևելն է՝ աշխատելով սնվել նախքան ուժեղ քաղց զգալը և չափաբաժինը չչարաշահելը: Նախապատվությունը տալիս է սեզոնային մրգերին և բանջարեղեներին, նաև չի թաքցնում, որ իրեն չի զրկում քաղցրից և արագ սննդից:

Սպորտ: Ջենիֆեր Լոպեսը հայտնի է իր կանացի կառուցվածքով: Կարելի է ասել՝ սա էլ իր հերթին նրան ճանաչվածություն բերեց: Երգչուհին նիհար չէ և ստիպված է միշտ հետևել իր քաշին: Իսկ դրա համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունը խիստ անհրաժեշտ է: Երգչուհին չի սիրում մարզասրահ հաճախել, բայց փոխարենն ամեն օր վազում է և զբաղվում լատինամերիկյան պարերով:

Քուն: Լոպեսը վստահ է՝ գեղեցիկ և առողջ լինելու համար ամենակարևորը լավ քունն է: Նա աշխատում է օրեկան առնվազն 8 ժամ քնել և բոլորին է դա խորհուրդ տալիս:

Արևայրուք: Լոպեսին բնությունից տրված է նման մաշկ ունենալ, բայց նա դեմ չէ ավելացնել արևայրուքը. այդպես նրա դեմքը տեսողականորեն ավելի է ձգվում և թարմանում: Ջենիֆերը խորհուրդ է տալիս ընտրել արևայրուքի ցանկացած արհետսական միջոց:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 17360 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|