|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Ինչպես սուպերմարկետում խուսափել ավելորդ գնումներից
31.08.2013
Ամեն անգամ սուպերմարկետից վերադառնալիս Դուք տեսնում եք, որ Ձեր դրամապանակը դատարկ է, իսկ սառնարանն էլ լցվում է ոչ այդքան անհրաժեշտ մթերքներով: Ladynews.am-ի խորհուրդները Ձեզ կօգնեն խուսափել անիմաստ ծախսերից:
Այցելեք սուպերմարկետ կուշտ: Գիտնականները պարզել են, որ սոված մարդիկ խոցելի են ու չեն դիմանում մթերքների գայթակղությանը' ընդունակ լինելով ծախսել ավելորդ գումար ու գնելով ավելորդ մթերքներ:
Սուպերմարկետ գնալուց առաջ անպայման ցուցակ կազմեք և առևտուրն արեք ըստ ցուցակի' չգնելով ոչ մի այնպիսի բան, որը չի մտնի Ձեր կազմած ցակի մեջ:
Հրաժարվեք ինքնաբուխ գնումներից. եթե Դուք չեք որոշել գնել մի տուփ շոկոլադ, ապա թող վաճառողուհու հորդորներն ու գնային ակցիաները Ձեզ չմտափոխեն:
Խուսափեք նաև դրամարկղի մոտ առևտուր անելուց: Տարատեսակ դասավորված համեղ կոնֆետները, շոկոլադներն ու այլ քաղցրավենիքները ևս Ձեր «թշնամին են»:
Այնպես որ, հետևեք մեր խորհուրդներին և տուն վերադառնալիս չեք մնա դատարկ դրամապանակով:
Շողիկ Գալստյան
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 10499 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|