Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

Անդրանիկ Հարությունյանի երջանկության բանաձևը

30.08.2013

Ladynews.am-ի հյուրասրահում է դերասան Անդրանիկ Հարությունյանը:

-Անդրանի´կ, Չեխովն ասում էր' «ընտանեկան կյանքում կարևորը համբերությունն է, սերը երկար շարունակվել չի կարող», ի՞նչ կասեք, ի՞նչն է ընատնեկան կյանքում ամենակարևորը:

-Հարգանքը միմյանց հանդեպ և փոխադարձ վստահությունը, սրանք այն արժեքներն են, որոնցով կարելի է ապրել երկար և երջանիկ:

-Ձեր կնոջ՝ Մերիի մեջ ի՞նչը Ձեզ գրավվեց առաջին հերթին և միանգամից:

-Անկեղծությունը: Սիրում եմ անկեղծ մարդկանց, բայց, ցավոք, բոլորի հետ չեմ կարող ամուսնանալ, ավա՜ղ, Մերին միակն է և անփոխարինելին:

600x580

-Ե՞րբ է իրեն հաջողվում Ձեզ հունից հանել:

-Հիմնականում ամեն օր (ծիծաղում է):

-Հիմնական պատճառնե՞րը:

-Չէ, իրականում համբերատար եմ, դժվարությամբ եմ հունից դուրս գալիս: Մերիին ինձ հաջողվում է համբերությունից հանել, երբ մեքենա եմ վարում, մեկ էլ, երբ ինձ բազմաբովանդակ հաղորդագրություններ է գրում (ծիծաղում է):

600x580

-Ասում են' կանայք ստեղծված են նրա համար, որ տղամարդիկ սիրեն կանանց, ոչ թե փորձեն հասկանալ: Ինքներդ նախընտրում եք ուղղակի սիրե՞լ, թե՞ հասկանալ Ձեր կնոջը, ո՞րն է ավելի հեշտ:

-Փորձում եմ համատեղել:

-Իսկ նրա հետ հաճա՞խ եք վիճում, ինչի՞ շուրջ կարող է վեճ սկսվել:

-Ո´չ, հաճախ չենք վիճում, իհարկե, վեճեր լինում են, բայց շատ շուտ հաշտվում ենք, հենց դա էլ հարգանքի և իրար շատ շուտ հասկանալու արդյունքն է:

-Որպես ամուսին պահանջկո՞տ եք կենցաղային հարցերում, թե՞օրինակ, եթե ճաշը պատրաստ չլինի, ինչ-որ կատակ կանե՞ք այդ պահին և կօգնենք Մերիին այն միասին պատրաստել:

-Խոհանոցից շատ հեռու եմ, եթե մենակ մնամ, սոված կմնամ, բայց, իսկապես, պատրաստելուց շատ հեռու եմ:Մերին ինձ կների, որովհետև ես իրեն ոչ մի հարցում չեմ կարողանա օգնել (ծիծաղում է):

600x580

-Անդրանի´կ, երեխայի ծնունդից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում:

-Ննջասենյակի պատերը (ծիծաղում է), իսկ եթե լուրջ, ապա կյանքս ամբողջությամբ փոխվեց:

-Մի անգամ նշել եք' միշտ կաջակցեք Ձեր դստերը' իր կյանքի ընթացքում կայացրած ցանկացած որոշման դեպքում, իսկ եթե նա որոշի շարունակել Ձեր ուղին, Դուք դեմ չե՞ք լինի:

-Իհարկե կաջակցեմ, իր կայացրած ցանկացած որոշման դեպքում կողքին կլինեմ, կուզենամ նաև՝ իմ ուղին էլ շարունակի, համոզված եմ մինչև այդ ժամանակը գա, դերասանի համար թատրոնում արդեն նորմալ պայմաններ կլինեն:

-Ի՞նչ եք կարծում առաջին հերթին ի՞նչ է կինն ակնկալում սիրելի տղամարդուց:

-Ինձ թվում է՝ հավատարմություն, նվիրվածություն և անկեղծություն: Պատկերացնո՞ւմ եք երկու տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց ոչ մի անգամ կնոջս չեմ դավաճանել, բա սա կյա՞նք է (ծիծաղում է):

 600x580

-Եթե հնարավորություն ունենայիք ժամանակը հետ պտտել, ապա…

-Կուզեի ժամանակը հետ պպտվեր, և ես տեսնեի մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանին:

Հարցազրույցը` Շողիկ Գալստյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 11019 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինքնատիպ Մարմիլան՝ ազգային զարդանախշերով և ուրարտական սեպագրերով

04.06.2025
«Արտադրված է Հայաստանում» պիտակով ապրանքները գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելում հայրենական շուկայում, այդ թվում՝ հագուստի նորաձևության ոլորտում։

Եղանակային զգայունություն. հիվանդություն, թե՞ հորինվածք

19.03.2025
Իրո՞ք որոշ մարդիկ իսկապես բուռն են արձագանքում եղանակի փոփոխություններին, թե՞ դա պարզապես ինքնաներշնչանք է: Փորձենք պարզել:

Ինչու է տղամարդն անհետանում և հետո հայտնվում․ հոգեբանի բացատրությունը 

19.02.2025
«Քնա՞ծ ես» հաղորդագրություն ստանալը մի տղամարդուց, ով անհետանում է մի քանի շաբաթով, իսկ հետո հանկարծ նորից հայտնվում ձեր կյանքում, վաղուց արդեն մեծ տարածում է ստացել:

Ամանորյա եռուզեռ․ յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի նվերներ՝ սիրելիներին

09.12.2024
Ամանորյա եռուզեռ է։ Ամենքը փորձում են ժամ առաջ կատարել տոնական գնումները, սիրելիների ու մտերիմների համար գտնել նվերներ, որոնք կլինեն յուրահատուկ, չկրկնվող ու ցանկալի։

Թրամփի ամենասիրելի և հավակնոտ դստեր կյանքի 16 կանոն

07.11.2024
Ներկայումս Իվանկա Թրամփը փորձում է հեռու մնալ քաղաքականությունից և ներկա է լինում միայն ամենակարևոր իրադարձություններին, մինչդեռ շատերը կարծում են, որ նա իր մասին դեռ բարձրձայն կհայտարարի։

Սուտ հանուն փրկության․ Իլոն Մասկը գիտի, թե ինչպես զրույց վարելիս նկատել խաբեությունը

26.09.2024
Գործատուները կարող են տարբեր տեսակետներ ունենալ կատարյալ աշխատողի որակների վերաբերյալ, բայց նրանց կարծիքները հատվում են մի բանում՝ ոչ ոք չի ցանկանում իր թիմում ստախոս ունենալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-07-2025 10:01
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը: Այն բացվել է իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր է։ Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։ Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։
14-07-2025 09:44
56-ամյա ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը հաստատել է իր սիրավեպը 49-ամյա Ջիմ Քերթիսի հետ, ով հայտնի հարաբերությունների մարզիչ և առցանց հիպնոթերապևտ է։ Էնիսթոնը նախկինում երկու ամուսնալուծություն է ունեցել՝ Բրեդ Փիթի հետ, ով լքել էր նրան Անջելինա Ջոլիի համար, և դերասան Ջասթին Թերուի հետ, ով բաժանումից հետո արդեն ամուսնացել է։
14-07-2025 09:40
Հռոմում տեղի է ունեցել իտալական Dolce & Gabbana ապրանքանիշի La Dolce Vita երեկույթը: Միջոցառումը կայացել է ունեցել քաղաքի ամենահայտնի փողոցներից մեկում՝ Վիա Վենետոյում, որը անցյալ դարի 50-60-ական թվականներին դարձել էր հասարակական կյանքի կենտրոն՝ գրավելով աստղերի և հարուստ զբոսաշրջիկների: Տոնակատարության հյուրերի թվում էր արքայադուստր Դիանայի զարմուհին՝ 34-ամյա Քիթի Սփենսերը: Երեկույթի գլխավոր հյուրը 79-ամյա Շերն էր: Նա կատարել է իր գլխավոր հիթերը՝ ելույթի ժամանակ հայտնվելով երկու տարբեր կերպարներում:
14-07-2025 02:50
24-ամյա լեհ թենիսիստուհի Իգա Շվյատեկն իր կարիերայում առաջին անգամ հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Մրցույթի եզրափակչում նա ջախջախիչ հաղթանակ տարավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ամանդա Անիսիմովայի նկատմամբ։
14-07-2025 01:07
Քեմբրիջի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքային որոշ մանրէներ կլանում են «հավերժական» թունավոր Pfas քիմիական նյութերը և օգնում դրանք կղանքի միջոցով օրգանիզմից դուրս բերել։ Պարզվել է, որ այս մանրէները մկների աղիքներից հեռացնում են որոշ Pfas-ների մինչև 75%-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.07.2025
Դիտվել է 491 անգամ
09.07.2025
Դիտվել է 373 անգամ
14.07.2025
Դիտվել է 373 անգամ
10.07.2025
Դիտվել է 351 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster