Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի

03.06.2013

Մազերի գույնը ոչ պակաս հետաքրքիր տեղեկություններ կարող է հաղորդել կնոջ բնավորության մասին, քան նախընտրած շրթներկի երանգները կամ դիմահարդարումը: Ստորեւ ասվածն, իհարկե, վերաբերում է բնական մազերի գույն ունեցողներին: Ստորեւ ասվածն, իհարկե, վերաբերում է բնական մազերի գույն ունեցողներին:

Շիկահերներ: «Գեղեցիկ, սակայն հիմարիկ», սեքսուլ, բայց միամիտ եւ դատարկ, աղջիկներ, որոնց հուզում է միայն իրենց արտաքին տեսքը: Շիկահերների մասին այս հումորային կարծիքը շատ քիչ ընդհանրություններ ունի իրական շիկահերի կերպարի հետ: Այն, որ սեքսուալ են, ճիշտ է: Այնքան քիչ են մնացել բնական շիկահերները, իսկ տղամարդկանց մեծամասնությունը երազում է հենց նրանց մասին: Ելնելով սրանից՝ տղամարդիկ հաճախ են իրենք իրենց խաբում՝ կարծելով, որ շիկահերները լինում են հարմարվող եւ քնքուշ, սակայն չարաչար սխալվում են: Բնական շիկահերները ո´չ հիմար են, ո´չ միամիտ, ո´չ էլ քնքուշ: Նրանք բոլորից լավ են հասկանում մաթեմատիկայից եւ մնացած բնական գիտություններից: Իրենց ինտուիցիային էլ վստահում են այնպես, ինչպես ուրիշ ոչ մեկը: Շիկահերների սառնարյունության տակ թաքնված են այնքան ուժեղ զգացմունքներ, որոնք նրանք նախընտրում են ցույց չտալ: Ոչ մի շիկահեր չի վստահում ինչ-որ մեկին այնպես, որ թույլ տա հասկանան, թե ինչ է իր հոգում կատարվում: Ի դեպ շատ հավանական է, որ շիկահերների՝ տղամարդու հետ առաջին հանդիպումն ավարտվի անկողնում:

Սեւահերներ: Սեւահեր լադիների մեջ շատ են մելանխոլիկները, զգայուն անհատականությունները, անձնավորություններ, ովքեր հակված են խորը ապրումների եւ զգացմունքների՝ անգամ անկարեւոր անհաջողություններ ունենալիս: Սեւահերների համար ինքնահաստատվելու ամենասիրելի մեթոդներից է տղամարդկանց սրտերը կոտրելը: Եվ այստեղ հարցը բնավ էլ նրանց սեքսուալ խառնվածքը չէ. ուղղակի այս միջոցով նրանք ազատվում են իրենց արտաքինի հանդեպ ունեցած բարդույթններից: Սեւահերները միշտ հետաքրքրված են հոգեբանությամբ, արվեստով եւ կրոնով: Նպատակասլաց են եւ միշտ հասնում են իրենց ուզածին: Հետաքրքիրն այն է, որ տղամարդիկ երազում են շիկահերների մասին, բայց սովորաբար ամուսնանում են սեւահերների հետ:

Կարմրահերներ: Մազերի այս գույն ունեցող կանայք նյարդային են եւ աչքի են ընկնում իրենց բռնկվող խառնվածքով: Բանն այն է, որ կարմրահերներն ունենում են ավելի քիչ հակասթրեսային հորմոններ, քան մազերի այլ գույն ունեցողները: Նրանք տանել չեն կարողանում, երբ իրենց ինչ-որ բան են պարտադրում, միշտ կրկնում են՝ ոչ-ոք ոչ-ոքի ոչինչ պարտական չէ ու այդ սկզբունքով էլ ապրում են: Նրանց համար ոչ մի հեղինակություն գոյություն չունի, կարմրահերներին հետաքրքրում է միայն մի մարդու կարծիք՝ այդ մարդն հենց իրենք են: Նրանք ավելի հաճախ են սեքսով զբաղվում, քան մնացածը, եւ դա հրաշալի են անում տարբեր զուգընկերների հետ՝ ամեն անգամ ինչ-որ նոր բան մտածլով:

Շագանակագույն մազեր: Քնքուշ են, «հարմարավետ», նրանցից ջերմություն եւ տաքություն է ծորում, այս գույնի մազեր ունեցողներին տղամարդիկ հաճախ չեն գնահատում: Մարդամոտ են, հեշտությամբ հաստատում են նոր ծանոթություններ եւ նրանց հետ շփման համար պետք չէ տանջվել՝ խոսելու ընդհանուր թեմաներ գտնելու համար: Շագանակագույն մազեր ունեցող կանայք իրենց  անուշիկ ժպիտով կարող են ամենաանելանելի իրավիճակներում անգամ ելք գտնել: Այս աղջիկները գրեթե միշտ կարեւորում են խելքն առավել շատ, քան իրենց արտաքինը, հետո էլ զարմանում են, որ տղամարդիկ գնահատում են իրենց ինտելեկտը, խելացիությունը, վստահում ամեն գաղտնիք, բայց սիրավեպ են սկսում այլ կանանց հետ:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 15756 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-08-2026 13:01
Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58
Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03
Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15
Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49
Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2026
Դիտվել է 2155 անգամ
05.08.2026
Դիտվել է 394 անգամ
06.08.2026
Դիտվել է 300 անգամ
07.08.2026
Դիտվել է 243 անգամ
08.08.2026
Դիտվել է 181 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster