Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

  «Սեքսը մարդուն դարձնում է իրական». Պամելա Անդերսոն

    

22.05.2013

«Լինել  շիկահեր, դա  հրաշալի  է: Կարծում եմ՝ 40  տարեկանում կինն իր գեղեցկության բարձրակետում է, իսկ դրանից հետո առավել գեղեցիկ եւ սեքսուալ է դառնում. ես ինձ հրաշալի եմ զգում»:-Այսպես  է  կարծում ժամանակին  ամենասեքսուալ կանանցից մեկը համարվող  Պամելա Անդերսոնը, ով  ծնվել  է 1967թ-ի հունիսի 1-ին  կանադական  Լեդիսմիտ քաղաքում:

Մայրը աշխատել է որպես մատուցողուհի, իսկ հայրը վառարաններ է վերանորոգել: Ապագա աստղը փոքր հասակից տարված է եղել մարմնամարզությամբ, խաղացել է վոլեյբոլ: 1985թ-ին ավարտելով դպրոցը՝ Պամելան տեղափոխվում է Վանկուվեր եւ սկսում դասավանդել ֆիզկուլտուրա: Պամելայի հանրաճանաչ դառնալու ճանապարհին իր «գործն» է արել տեսախցիկը: Ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ, երբ Պամելան հագած է լինում կարճ ֆուտբոլային շապիկ, օպերատորը նրան նկարում է խոշոր կադրով: «Բոլոր այն տեղերում, որ ես հայտնվել եմ, մարդիկ առաջինը ուշադրություն են դարձրել կրծքերիս»,- պատմում է դերասանուհին:

600x580

Այդ նկարահանումից հետո, տեսնելով  Պամելայի շքեղ լուսանկարները,  նրան առաջարկում են նկարահանվել գարեջրի գովազդում: Գովազդային գործակալությունները գրանցում են մեծ հաջողություններ, իսկ Պամելան ստանում է նորանոր առաջարկներ՝ մեկը մյուսի հետեւից:  Նույն տարվա հոկտեմբերին նրան անգամ առաջարկում են նկարահանվել՝   Playboy ամսագրի համար: Ամսագրի շապիկի համար նախատեսված այդ նկարահանումներն ունենում են գլխապտույտ հաջողություններ:

600x580

1990թ-ին Պամելան տեղափոխվում է Լոս Անջելես, որտեղ էլ հենց սկսում է նկարահանվել հեռուստատեսային շոուներում: 1991թ-ին նա ստանում է փոքրիկ դեր՝ «Վերանորոգում տանը» հեռուստասերիալում: Հաջորդ տարի Պամելային առաջարկում են գլխավոր դեր՝ «Մալիբուի փրկարարները» կինոնկարում: Հենց այդ ֆիլմն էլ Անդերսոնին բերում է մեծ ճանաչվածություն, իսկ նա համարվում է ԱՄՆ սեքս-խորհրդանիշը: «Սեքսը մարդուն դարձնում է իրական»,-ասում է Պամելան:

600x580

Դերասանուհու համար տարբեր նախագծերում ու սերիալներում հանդես գալը դառնում է մշտական, իսկ ինքը՝ Պամելան, հայտնվում բոլորի ուշադրության կենտրոնում: 2009թ-ին Անդերսոնը հանդես է եկել նաեւ թատրոնում ՝ խաղալով Ջինի դերը «Ալլադին» ներկայացման մեջ: «Ես սիրում եմ անել այն, ինչ անում եմ, բայց չեմ սիրում նայել, թե ինչպիսին է արածիս վերջնական արդյունքը »,- խոստովանում է նա:

 600x580

Դերասանուհին մասնակցել է մի շարք նորաձեւության մրցույթների, նկարահանվել հայտնի դիզայներների գովազդային գործակալություններում: Անդերսոնը ծավալում է նաեւ բարեգործական աշխատանքներ, օգնում կարիքավորներին, հիվանդներին, պայքարում կենդանիների իրավունքների համար: Դերասանուհու անձնական կյանքն այդքան էլ կայուն չի եղել, երեք անգամ ամուսնացած է եղել, առաջին ամուսնուց` ռոք երաժիշտ Թոմմի Լիյից, ունի երկու որդի:

600x580

Ես դեմ չեմ, որ իմ մերկ լուսանկարները հայտնվեն համացանցում, բայց ոչ բոլորը. ես մեկ սիրում եմ համացանցը, մեկ՝ ատում:

Պաշտում եմ բորշն ու խնկալին:

Կանայք ընկերներին ընդունում են այնպիսին, ինչպիսին նրանք կան, իսկ սիրելի տղամարդուն ասում են՝ «պետք է փոխվես»: Ոչ ոք չի փոխվում, ուղղակի ուրախությամբ  պետք է ասեմ՝ մենք մեծանում ենք:

Ես նախընտրում եմ շրջել մերկ, բայց եթե զգեստ ես կրում, ապա այն պետք է քեզ օգնի՝ անկրկնելի ժամանակ անցկացնես:

Տղամարդիկ, ովքեր «գործ» են ունեցել կրծքերիս հետ, ասում են՝ դրանք  տաք են, փափուկ եւ հզոր:

Շատերը կարծում են՝ թե հայտնի եմ դարձել կրծքերիս շնորհիվ:

Շողիկ Գալստյան

Աղբյուր` LADYNEWS.am


Դիտվել է 11962 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
BlogNews.am | 22-05-2013 12:36
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 675 անգամ
15.05.2024
Դիտվել է 192 անգամ
17.05.2024
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster