Ռիհաննան շաբաթ օրը մասնակցել է Ջոնաթան Ռոսի հանրահայտ հեռուստաշոուին և հայտարարել, որ հոգնել է մենակ մնալուց: «Ես ազատ կին եմ,-ասել է նա,- բայց դա ինձ հաճույք չի պատճառում: Մենակ կյանքը չափից ավելի է գերագնահատվում: Երբ կողքիդ մեկը կա, ուզում ես մենակ լինել, բայց հավատացեք, որ մենակությունն այդքան էլ լավ բան չէ: Ես սիրո շատ հիանալի պատմություններ եմ ունեցել: Հիմա չեմ ուզում ուղղակի ապրել իմ կյանքով, իսկ հետո ինչ-որ տեղ ինչ-որ մեկին հանդիպել: Ուզում եմ որևէ մեկի հետ կիսել իմ ուրախություններն ու վշտերը հենց հիմա: Սա է պատճառը, որ ներկա պահին ես տխրում եմ»: Նա նաև հերքել է այն տեղեկատվությունը, թե վերսկսել է շփումները նախկին ընկերոջ' Քրիս Բրաունի հետ: Ռիհաննան ցանկություն է հայտնել, որ իր ապագա ընկերը լինի «ուրախ ու հումորով»:
Հարցազրույցից հետո երգչուհին Twitter-ի իր էջում մի բավական էրոտիկ նկար է տեղադրել' ցուցադրելով մերկ ոտքերը:Նա նույն գլխարկով է, որով մասնակցել էր շոուին՝ վրան գրված BOY (տղա): Նկարն ունի մակագրություն՝ «Այստե'ղ արի, կոպիտ տղա»: Հավանաբար, Ռիհաննան, իրական կյանքում ժամանակ չունենալով տղամարդու փնտրտուքների համար, որոշել է ընկեր գտնել վիրտուալ իրականության մեջ: