|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Օծանելիքի բույրի «երկարակեցության» գաղտնիքները
06.09.2019
Մեր սիրած օծանելիքները, որպես կանոն, մի թերություն ունեն. մեզ միշտ թվում է՝ սիրելի բույրը շատ շուտ է ցնդում: LN-ը ներկայացնում է մի քանի միջոց, որոնք կօգնեն ավելի «ամուր» բույր ստանալ:
Բույրն ավելի երկար է մնում յուղոտ մաշկի վրա, իսկ չորի դեպքում այն շուտ է ցնդում: Մինչև օծանելիքի օգտագործումը օճառով կամ մարմնի գելով լոգանք ընդունեք: Այնուհետև մաշկին քսեք լոսյոն կամ մարմնի համար նախատեսված յուղ (այն կարող է լինել նաև մանկական): Սրա շնորհիվ օծանելիքի բույրն ավելի երկար կպահպանվի և կարիք չի լինի այն հաճախակի օգտագործելու:
Իսկ եթե լոգանքի և լոսյոնի ժամանակ չունեք, ապա օգտագործեք վազելին կամ ձիթապտղի յուղ մարմնի առանձին տեղերում' դաստակներին, ականջների ետևում, կրծքերի մեջտեղի հատվածում: Հենց այդ հատվածներում մաշկն ավելի բարակ է, և արյունատար անոթներն ավելի մոտ են նրան: Այդ պատճառով էլ մաշկն ավելի տաք է այդ հատվածներում, և բույրն ավելի ուժեղ ու երկար է պահպանվում:
Մի խորհուրդ եւս՝ եթե Դուք օծանելիքը ցանում եք դաստակներին, դաստակներն իրար մի քսեք: Այդպես «ոչնչացնում» եք պարֆյումի մոլեկուլներն ու օծանելիքի բույրը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 19217 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
NADYANN | 11-03-2012 16:42
UXXAKI SHAT SHNORAKAL EMVOR QUQ KAQ,KAN DZER XORHURDNERN,DZEZ HARATEVUTYUN EM MAXTUM
|
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|