Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ծերացումը դանդաղեցնող ըմպելիքներ

24.09.2021

Մեզանից ո՞վ չի ցանկանում երկարաձգել երիտասարդությունը: Եվ' որ այդ ընթացքում առանձնապես չլարվես: Դեռևս ծերացման դեմ դեղամիջոց չի հայտնաբերվել, բայց կարելի է հասնել լավ արդյունքների առավել հեշտ մեթոդներով: Սիրեք, վայելեք կյանքը և .. ըմպեք: Ինպես պարզվում է, ամենահասարակ ըմպելիքները ծարավը հագեցնելուց բացի, կարող են դանդաղեցնել ծերացումը: Ինչպե՞ս:

Ջուր

Խմել' լույսը բացվելուն պես:

Եթե նախորդ օրը դուք գնցել եք երեկույթի և չարաշահել կոկտեյլները, այդ դեպքում արթնանալուն պես պարտադիր է մեկ բաժակ ջուր խմել: Այն դուրս է մղում տոքսինները, հարթեցնում մաշկը, ստամոքսը նախապատրաստում է կերակուր ընդունելուն, իսկ երիկամներին' աշխատելուն: Եթե արթնանալուն պես հագեցնեք ձեր ծարավը, ապա օրվա ընթացքում ցանկություն չեք ունենա այն հագեցնել, օրինակ, կոլայով, որը ձեզ օգուտ չի բերի, այլ միայն կվնասի: Դրանից բացի դիետոլոգները գտնում են, որ օրգանիզմը հաճախ չի տարբերակում քաղցը ծարավից, հետևաբար ցերեկային ժամին ջուր խմելը կբթացնի ձեր քաղցի զգացողությունը: Դա հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր ցանկանում է նիհարել:

Սուրճ

Խմել' նախաճաշին:

Սուրճը օգնում է վերջնականապես արթնանալ, ինչպես նաև նվազեցնում է բերանի խոռոչի շրջանում քաղցկեղի առաջացման վտանգը: Հետազոտողները պարզել են, որ օրը 4 բաժակ սուրճ խմելը կիսով չափ նվազեցնում է դրա վտանգը: Ճիշտ է սուրճի հակազդման մեխանիզմը դեռ ամբողջովին ուսումնասիրված չէ:

Իսկ կանոնավոր սուրճ խմող տղամարդկանց մոտ նվազում է շագանակագեղձի քաղծկեղի հավանականությունը:

Կանաչ թեյ

Խմել' ընթրիքին:

Կանաչ թեյը լավացնում է նյութափոխանակությունը, օգնում կանխարգելել կրծքի քաղծկեղը, իր մեջ պարունակող կոֆեինի շնորհիվ արագացնում է ճարպերի օքսիդացումը: Բացի այդ' կանաչ թեյն ունի թերմոգեն հատկություն, այսինքն ընդունելու ընթացքում արդեն նրա քիչ քանակությամբ կալորիաները ծախսվում են:

Տաք շոկոլադ

Խմել' կեսօրին:

Տաք շոկոլադի մեջ հակաօքսիդանտներն ավելի շատ են, քան կարմիր գինու և կանաչ թեյի մեջ: Այս ըմպելիքի տարբեր տեսակները օգնում են ստամոքսի խանգարման ժամանակ, իսկ սև շոկոլադն ավելի արդյունավետ է: Դրան ավելացված՝ մեկ բաժակ կակաոն սրտանոթային համակարգին երկար ժամանակ հնարավորություն է տալիս լինել ակտիվ, ինչպես նաև օգնում է խուսափել սրտի հիվանդություններից:

Կարմիր գինի

Խմել' ճաշին:

Սահմանափակ քանակով կարմիր գինին օգնում է սրտին առավել լավ աշխատել, և երակները պաշտպանում է խցանումներից: Կարմիր գինին պարունակում է նաև ֆլավոնիդներ և ռեսվերատոր, որոնք լավագույն հակաօքսիդանտներն են: «Որքան շատ, այնքան լավ» տարբերակը այս դեքպում սխալ է: Ոգելից խմիչքի չարաշահումը դեռևս ոչ մեկի չի օգնել:

Կաթ

Խմել' քնելուց առաջ:

Գիշերը խմած մեկ բաժակ կաթը մկաններն ապահովում է սպիտակուցով, ոսկորները' կալցիումով և կօգնում է ավելի հեշտությամբ արթնանալ: Տաք կաթը նաև կօգնի հանդարտեցնել ստամոքսի այրոցը: Իսկ ով նման խնդիր չունի, նրանց կօգնի հեշտությամբ քնել: Երեխաներն ուտելուց հետո ավելի հեշտությամբ են քնում, նույն մեխանիզմն աշխատում է նաև մեծերի դեպքում:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13745 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-09-2026 12:44
Նատալյա Վոդյանովան վեցերորդ անգամ մայր է դարձել։ 44-ամյա սուպերմոդելը դուստր է ունեցել։ Ուրախալի լուրը տարածել է «Քեյթ Բլանշ» Telegram ալիքը, որը նշում է, որ աղջիկը ծնվել է բոլորովին վերջերս։ Ալիքի տվյալներով՝ երեխան նման է և՛ Նատալիային, և՛ նրա ամուսնուն՝ Անտուան Արնոյին։
07-09-2026 12:35
Փարիզի Louis Vuitton հիմնադրամում տեղի է ունեցել երիտասարդ դիզայներների համար նախատեսված LVMH մրցանակի  արարողությունը: 2400 դիմորդների շարքում հաղթանակ շնորհվել է Բելգիացի դիզայներ Ջուլի Կեգելսին, որը ստացել է 400,000 եվրո գլխավոր մրցանակը և մեկ տարվա մենթորություն շքեղության հսկա LVMH Moët Hennessy Louis Vuitton-ի փորձագետների հետ, որը տիրապետում է այնպիսի ապրանքանիշերի, ինչպիսիք են Dior-ը, Louis Vuitton-ը, Guerlain-ը, Dom Pérignon-ը և Sephora-ն:
07-09-2026 12:32
Փորձագետների խումբը, որը ցուցաբերում է լիակատար միաձայնություն, պարտադիր չէ, որ ընդունի ամենահուսալի որոշումը։ Ընդհակառակը, բարդ իրավիճակներում անհամաձայն կարծիքների առկայությունը կարող է նշան լինել, որ մասնակիցներն ավելի քիչ են ենթարկվում փոխադարձ ազդեցության։ Այս եզրակացությանն են եկել Տուլուզի համալսարանի, CNRS-ի և Լիդսի համալսարանի հետազոտողները։
07-09-2026 11:42
Իտալիայի ափին շարունակվում է Վենետիկի 83-րդ կինոփառատոնը։ Ամեն օր միջազգային կինոաստղերը ներկայացնում են իրենց նոր ֆիլմերը, որոնք շուտով կմրցեն ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունների անվանակարգերի և մրցանակների համար։
07-09-2026 10:36
Նատալի Փորթմանը երրորդ անգամ մայր է դարձել։ Աղբյուրների համաձայն՝ երեխան ծնվել է անցյալ ամիս, իսկ մի քանի օր առաջ Փորթմանին և նրա ընկերոջը՝ Տանգի Դիստաբլին, նկատել են Փարիզի փողոցներում՝ նորածնին գրկած։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.09.2026
Դիտվել է 411 անգամ
02.09.2026
Դիտվել է 397 անգամ
08.09.2026
Դիտվել է 92 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster