Եթե Ձեր զուգընկերը հերթական անգամ բողոքում է, որ չի կարողացել քնել Ձեր խռմփոցի պատճառով, ապա Ladynews.am-ը Ձեզ առաջարկում է հետեւել մի քանի խորհուրդների, որոնք կօգնեն ազատվել խռմփոցից:
1.Մի քնեք մեջքի վրա:Իզուր չէ, որ Ձեր կինը քնելիս փորձում է այնպես անել, որ շրջվեք կողքի: Եթե թողնեք մեջքի վրա քնելու սովորույթը եւ փորձեք քնել այլ դիրքերում, ապա խռմփոցը մեկընդմիշտ կվերանա Ձեր կյանքից: Խռմփոցը կապված է շնչառական խնդիրների հետ, իսկ եթե դուք չեք կարողանում քնել փորի վրա կամ կողքի, ապա Ձեր շուրջը բարձեր տեղադրեք, որոնք չեն թողնի՝ շրջվեք մեջքի վրա:
2. Նվագեք փողային գործիքներ: Ձայները, որոնք Դուք հանում եք քնած ժամանակ, շատ նման են փողային գործիքների ձայների, ուստի իրական կյանքում սովորելով նվագել՝ Դուք կազատեք Ձեզ եւ Ձեր սիրելիին «գիշերային համերգից»: Նվագելով փողային գործիքներ՝ Դուք տոնուսավորվում եք վերին շնչուղիների մկանները:
3. Հրաժարվեք ալկոհոլային խմիչքների օգտագործումից: Ալկոհոլը քնի ժամանակ թուլացնում է վերին շնչուղիների մկանները եւ մարդն սկսում է խռմփացնել: Փորձեք քնելուց 3-4 ժամ առաջ ալկոհոլ չօգտագործել:
23-11-2026 11:26 «Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40 Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57 «Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։
23-11-2026 05:44 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իր և Սելենա Գոմեսի միջև վեճի ժամանակ ինքնավնասման մտքեր է ունեցել։ Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև ենթադրյալ վեճը տարիներ շարունակ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկն է եղել։ Երկրպագուներն ուշադիր հետևում էին աղջիկների սոցցանցերի գրառումներին, գտնում թաքնված հաղորդագրություններ պատահական մեկնաբանություններում և տեսություններ առաջ քաշել նրանց խզված հարաբերությունների պատճառների մասին։ Այս պատմության կենտրոնում միշտ եղել է Ջասթին Բիբերը, որը մի քանի տարի հանդիպել է Սելենայի հետ, իսկ 2018 թվականին ամուսնացել Հեյլիի հետ։
23-11-2026 02:51 Դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ 54-ամյա Սոֆիա Կրուգլիկովան, ամուսնալուծությունից մեկ տարի անց կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը 59-ամյա Վալերի Ժուկովն էր՝ «Ժուկի» ռոք խմբի առաջատարը, որը հայտնի է իրենց «Батарейка» հիթով։