Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչ անել, եթե մազերը չորանում են և էլեկտրականանում

08.02.2013

Շատ լեդիներ  ձմռանը ու ընդհանրապես ցուրտ եղանակին բախվում այս խնդրի հետ. էլեկտրականանում եւ չորանում են մազերը, կտրուկ փոխվում է նրանց որակը: Ինչն է խնդիրը, ինչ անել` մազերի նախկին տեսքն ու փայլը վերադարձնելու համար: Մազերի որակի վատացմանը նպաստում են մի շարք գործոններ, օրինակ` չոր օդը, ջերմաստիճանի անկումը. վիտամինների պակասը այս ամենը  բացասաբար է անդրադառնում: Ուստի պետք է հետեւել ու լուրջ վերաբերվել մազերի խնամքին: Իսկ թե ինչպիսին պետք է լինի այդ խնամքը, իմացեք LADYNEWS-ից:

Փխրուն մազերի խնամք

Մինչեւ եղանակների տաքանալը հետաձգեք սովորական շամպունների օգտագործումը: Առաջնային խնդիր է ապահովել մազերի  մաքսիմալ խոնավացում եւ սնուցում: Օգտագործեք խնամքի այնպիսի պարագաներ, որոնք պարունակում են վիատմին E, ավոկադոյի կամ կոկոսի, ձիթապտղի յուղ, ցորենի սպիտակուցներ: Կամ պետք է գնել եւ օգտագործել շամպուն-բալզամ դիմակը, որը կհամապատասխանի Ձեր մազերի տեսակին եւ գլխի մաշկին, իսկ դրան ավելացնել վերոհիշյալ տարրերից մեկը: Օրինակ` վիտամին E, կարելի է ձեռք բերել դեղատնից եւ 3-5 կաթիլ ավելացնել շամպունի մեջ: Դիմակին պետք է խառնել քիչ քանակությամբ ձիթապտղի կամ կոկոսի յուղ:

Մազերը լվանալու ճիշտ ձեւ

Մազերի չորացման եւ մագնիսացման պատճառ  կարող է հանդիսանալ նաեւ քլորացված ջուրը, որով լվանում եք մազերը: Նախընտրելի է մազերը լվանալ շշալցված կամ հալեցրած ջրով: Կամ եթե հնարավոր է,ապա կարելի է տեղադրել նաեւ ջրամաքրման զտիչ: Այդ տեսակ ջրով մազերը լվանալուց հետո արդյունքն ակնհայտ կլինի:

Օդի խոնավացում

Ձմռանը գրեթե մեր ամբողջ ժամանակն անցկացնում ենք տաքացվող սենյակներում, որտեղ օդը չոր է եւ առաջացնում է խնդիրներ: Եթե հնարավոր չէ տեղադրել օդը խոնավացնող սարքավորում, ապա ցանկալի է բոլոր սենյակներում ջրի տարաներ տեղադրել, որն էլ օդը կլցնի խոնավությամբ:

Գլխի համար նախատեսված աքսեսուրներ եւ սանրեր

Հայտնի ճշմարտություն է, սակայն դրա մասին մոռանալ պետք չէ. հարկավոր է հրաժարվել պոլիմերային նյութերից պատրաստված սանրերից, մազակալներից: Պետք է զգույշ լինել նաեւ գլխարկների եւ շարֆերի ընտրության հարցում: Ամեն դեպքում նախընտրելի է վճարել մի քիչ շատ եւ գնել բնական, այլ ոչ թե սինթետիկ մանրաթելերից պատրաստված գլխարկներ եւ շարֆեր:

Օգտակար սնունդ

Չորացած եւ մագնիսացող մազերը նշան են նաեւ այն փաստի, որ օրգանիզմում կա ինչ-որ էլեմենտների բացակայություն, օրինակ`յուղի: Խիստ դիետաներ պահպանողները կբախվեն այդ խնդրի հետ: Մտածեք Ձեր առողջության մասին եւ ճաշացանկում ավելացրեք յուղոտ ձկնեղեն, ձիթապտղի յուղ, պանիր եւ ավոկադո: Կարելի է օգտագործել հատուկ  նախատեսված վիտամիններ:

Սիրելի լեդիներ, եղեք առողջ եւ գեղեցիկ: 

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 10588 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2024 11:29
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կլինի նաև Կաննի կինոփառատոնում: Կաննի 77-րդ կինոփառատոնի շրջանակներում մայիսի 21-ին կկայանա Միքայել Գամրանիի «Օլիմպիական խաղեր. Ապագայի Ֆրանսիա» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի ընթացքում կարմիր գորգի վրայով կացնի նաև Փարիզի Օլիմպիական խաղերի ջահը:
15-05-2024 11:17
Մերիլ Սթրիփը 35 տարի անց վերադարձել է Կաննի կինոփառատոն։ Օսկարի եռակի դափնեկիր դերասանուհին Կաննի կինոփառատոնի բացման արարողության ժամանակ ստացել է «Ոսկե արմավենու ճյուղ»։ Մրցանակը Մերիլին հանձնել է ֆրանսիացի կինոդերասանուհի Ժուլիետ Բինոշը։
15-05-2024 09:25
Ճապոնացի հետազոտողները նախատեսում են այս աշնանն սկսել ատամների աճի վերականգնման նոր դեղամիջոցի փորձարկումը մարդկանց վրա Կիոտոյի համալսարանական հիվանդանոցում, կենդանիների վրա հաջող փորձարկումներից հետո։
15-05-2024 07:37
Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Բժիշկները նշում են, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։
15-05-2024 01:43
Զենդայան դարձել է Vogue ամսագրի ավստրալական տարբերակի նոր համարի հերոսուհին։ «Ավազաթմբեր»-ի և «Թեկնածուներ»-ի աստղը հարցազրույց է տվել նորաձեւության հրատարակությանը և խոսել իր կարիերայի պարտադրված ընդմիջման, ինքնագնահատականի և հավակնությունների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 579 անգամ
15.05.2024
Դիտվել է 135 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster