Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սովորիր վստահել բնազդներին. ճանապարհ դեպի հաջողություն

30.01.2013

Ինչքան հաճախ է պատահում, երբ կյանքում առաջ գնալու համար մեզ միայն մնում է հույսը դնել բնազդների վրա: Հատկապես կանանց մոտ 6-րդ զգայարանը շատ ուժեղ է զարգացած: Պետք է օգտվել այս փաստից և փորձել ավելի հաճախ վստահել բնազդներին, եթե իհարկե կարողանում եք դրանցից ճիշտ օգտվել: Թե ինչպես սովորել վստահել բնազդներին, իր խորհուրդներով կօգնի  LADYNEWS-ը:

 

Հետևիր քո հետաքրքրություններին

Կանգ առ մի պահ, լռիր և մտածիր, թե ինչ ես իրականում սիրում անել: Այն, ինչն առաջինը կգա մտքիդ, հենց իրականում քո ցանկությունն է: Իսկ հետո փորձիր անկեղծորեն պատասխանել` զբաղվո՞ւմ ես դու այն աշխատանքով, որն այդքան սիրում ես: Եթե ոչ, ապա համարձակ սկսիր նոր կյանք, թող բոլոր այն գործերը, որոնց հանդեպ դու անտարբեր ես: Միայն այն աշխատանքում, որը սիրում ես, դու կարող ես հասնել հաջողության: Չէ՞ որ բնազդը կիրք է` դիմակավորված գաղափարով:  Այդ պատճառով էլ երբ դու ներշնչված աշխատում ես քո մտքերի, գաղափարների վրա, ստանում ես հիանալի արդյունք:

Տրվիր բնազդներին ամբողջությամբ

Յուրաքանչյուր բնազդ պետք է սնուցվի, և այս դեպքում իդեալական սնունդ կարող է լինել քո ցանկությունն ու նպատակասլացությունը: Աշխատիր ինքնամոռաց և միայն այս դեպքում դու կհասնես հաղթանակի: Կարևորը` վստահիր բնազդիդ, նա քեզ չի դավաճանի: Մի վախեցիր և մի երկմտիր:

Ընկղմվիր գաղափարների քո աշխարհը

Մենք չենք ծնվում բիզնես-բնազդներով: Մենք սովորում ենք դրանք ժամանակի ընթացքում, ձեռք ենք բերում փորձի հետ մեկտեղ: Երբ դու ամբողջովին ընկղմվես քեզ հոգեհարազատ աշխատանքի մեջ, ուղեղդ կսկսի հենվել բոլոր գիտելիքներիդ վրա, բայց որոշումների կայացման հարցում գլխավորը կմնա բնազդը:

Ուշադրություն մի դարձրու կանոններին

Բոլոր կանոններն ընդունված են` ելնելով ինչ-որ մեկի սեփական բնազդներից: Հիմա լիդեր է նա, ով զգում է և ստեղծում սեփական օրենքները, կանոնները, այլ ոչ թե հենվում է նախորդի ստեղծած կանոնների վրա:  Կարևոր է տեսնել և լուծել վաղվա խնդիրները: Վերլուծիր գործողություններդ և դրանց ակունքները:

Թույլ տուր քեզ փոխել գաղափարները

Հետևելով բնազդներին` մնա ճկուն: Մի վախեցիր փոխել ամբողջ նախագիծը, ջնջել, պատռել, սկսել նորից: Տուր քեզ գործելու ազատություն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5921 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-08-2026 13:01
Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58
Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03
Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15
Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49
Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2026
Դիտվել է 2154 անգամ
05.08.2026
Դիտվել է 387 անգամ
06.08.2026
Դիտվել է 292 անգամ
07.08.2026
Դիտվել է 232 անգամ
08.08.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster