Ամենօրյա դիմահարդարումը հաճախ համապատասխան չէ, եթե պատրաստվում ենք այն «օգտագործել» մի ողջ օր… Դիմահարդարվելուց լավագույն դեպքում 5-6 ժամ հետո մենք ունենում ենք չգոհացնող տեսք. կոսմետիկան հոսում է, սկսում փայլել և այլն: LN-ը ձեզ է առաջարկում մի քանի տարբերակներ` դիմահարդարման կյանքը երկարացնելու համար:
Եթե ուզում եք դիմահարդարումն ունենա այնպիսի տեսք, ասես հենց նոր է արվել, քսեք տոնային կրեմը լավ լվացած մաշկին, վրայից քսեք դիմափոշի և ապա` այտաներկ: Իսկ հիմա ամենակարևորը` այդ երեք գործողությունից հետո վերցրեք սառույցի կտորներ ու դրանցով կտրուկ շարժումներով անցեք ողջ դեմքի վրայով: Մի վախեցեք փչացնել դիմահարդարումը: Վերցրեք երեք խորանարդ սառույց և յուրաքանչյուրն օգտագործեք մինչև հալչելը:
Եթե ծանրաբեռնված օր եք ունեցել, ապա դիմահարդարվելուց առաջ պետք է արթնացնել մաշկը: Կիտրոնի հյութը խառնեք ջրի հետ այնպես, որ հյութը ջրից աննշան քիչ լինի: Օգտագործեք այս խառնուրդն իբրև տոնիկ:
Դիմահարդարումը արագ թարմացնելու ամենաէֆեկտիվ տարբերակը թաց անձեռոցիկը զգուշորեն դեմքին հպելն է` վերցնելով հալված ու փչացած կոսմետիկայի մի շերտը, ինչից հետո կարելի է ուղղակի դիմափոշի քսել:
Ի դեպ, եթե ձեռքի տակ չունեք թարթիչները երկարացնող էֆեկտով թարթիչաներկ, օգտագործեք սովորականը, բայց դրանից առաջ թարթիչներին դիմափոշի քսեք: Արդյունքը կգնահատեք ինքներդ:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: