|
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ |
|
Ձմեռային դիմահարդարում. ինչի՞ց հրաժարվել
23.02.2012
Ձմեռային դիմահարդարումն ունի իր կանոնները: Հենց միայն այն, որ ձմռան ամիսներին մաշկը մեծ «փորձությունների» առաջ է կանգնած ցրտի պատճառով, նշանակում է՝ շպարը պետք լինի առանձնահատուկ : Ձմռանը նախընտրելի են գույների անփայլ տոները, որոնք հեշտությամբ «կենթարկվեն» մաշկի գույնի փոփոխություններին (ցուրտ եղանակի ազդեցությունից): Չափավորեք խոնավացնող քսուքների օգտագործում հատկապես դեմքի մաշկի դեպքում, քանի որ օդում խոնավությունն առանց այդ էլ մեծ է:
Ձմռանը մաշկը հաճախ սկսում է թեփոտվել: Սա հենց այն ժամանակահատվածն է, երբ արժի օգտագործել սիլիկոնային հիմքով տոնային կրեմ. այն կապահովի հարթ շպար:
Ընտրեք ջրի նվազագույն պարունակությամբ թարթիչաներկ, որպեսզի համոզված լինեք, որ, օրինակ, ձյան տակ հայտնվելու պարագայում այն չի սկսի հոսել:
Հրաժարվեք խոնավացնող շրթներկից. դրա պատճառով Ձեր շրթունքները կարող են ճաքճքել: Նախընտրելի են յուղայինները:
Եթե ձմռանը երկար ժամանակ եք անցկացնում դրսում, շպարով տարվել առանձնապես չարժի: Մի քիչ անփայլ ստվերաներկը, յուղային շրթներկն ու դիմափոշին, որը կընդգծի այտոսկրերը, բավական են լավ տեսք ապահովելու եւ անհարմարություններ չպատճառելու համար:
Դիտվել է 10411 անգամ
Читать на русском
|
|
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
|
|
|
|
|
|
|
Ինչու է քաշը կայուն մնում 40 տարեկանից հետո. 6 պատճառ և ինչ փոխել սննդակարգում
20.10.2026 40 տարեկանից սկսած՝ շատ մարդիկ զգում են, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել. նրանք նույնն են ուտում, մարզվում են, բայց քաշը չեն կորցնում նույնքան հեշտությամբ, որքան նախկինում։
|
|
Գույնը, որը ձեր դեմքին թարմ տեսք է հաղորդում. ինչպես գտնել 15 րոպեում
08.10.2026 Կան երանգներ, որոնք, կարծես, լուսավորում են դեմքը ներսից. մաշկի երանգը դառնում է ավելի միատարր, աչքերը՝ ավելի արտահայտիչ, իսկ ամբողջ կերպարը՝ ավելի թարմ։ Բայց այդ կատարյալ գույնը գտնելու համար պարտադիր չէ ոճաբանի հետ հանդիպում նշանակել։
|
|
 |
|
|
Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ
28.07.2026 Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:
|
|
Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում
03.07.2026 Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։
|
|
 |
|
|
Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ
18.06.2026 Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։
|
|
Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել
29.05.2026 Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։
|
|
Բաժնի բոլոր նյութերը
|
|
|