Ամանորյա տոներից հետո աշխատանքային առաջին շաբաթը շատ ծանր է լինում: Դժվար է հետ գալ հին գրաֆիկին, և երբեմն աշխատավայրում գործ ենք ունենում հոգնածության ու քնկոտության հետ: Ի՞նչ անել:
Սուրճ: Քնկոտության դեմ պայքարում առաջին հորիզոնականում է սուրճը: Լուծվող սուրճը նախընտրելի տարբերակ չէ, բայց եթե սուրճ եփելու հնարավորություն չկա, ապա խորհուրդ է տրվում լուծվող սուրճի երկու գդալը բացել պեպսիի կամ կոլայի մեջ: Դա կունենա թարմացնող ազդեցություն:
Կոնտրաստային լվացում: Լվացեք դեմքը հաջորդաբար նախ տաք, ապա` սառը ջրով: Փոխեք ջրի ջերմաստիճանը առնվազն երեք անգամ: Եթե այս տարբերակը Ձեզ չի գոհացնում, որովհետև վախենում եք լվանալ կոսմետիկան, ապա կոնտրաստային լվացման ենթարկեք ձեռքերի ափերը:
Վարժություններ: Ակտիվ գործողությունները միշտ էլ ունենում են թարմացնող ազդեցություն: Օրինակ, փորձեք մի քանի վայրկյան տրորել ձեռքի ափերը, նույնքան ժամանակ մերսել ականջները, մի քանի անգամ թեթև հարվածել գանգոսկրին կամ մերսել այտերը վերուվար շարժումներով:
Մաքուր օդ:Աշխատանքային օրվա ընթացքում կարող եք նաև մոտ 5 րոպեով դուրս գալ բակ: Ձմեռային սառը օդը կթարմացնի Ձեզ:
Երաժշտություն:Ականջակալներով բարձր երաժշտություն լսեք մի քանի րոպե: Սա ևս կարող է օգտակար լինել:
Եթերային յուղեր: Լավանդայի, կիտրոնի, թուրինջի, ժասմինի յուղերը ևս ունեն արթնացնող էֆֆեկտ:
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: