Խուփը, այո, միշտ էլ գլորվում-գլորվում, իր պուտուկին է հանդիպում, եթե իհարկե ճանապարհին ուրիշ պուտուկներ չեն պատահում: Ճանապարհ է, ամեն ինչ էլ կլինի. ի՞նչ հավանականություն, որ չեն հանդիպի բնօրինակ պուտուկին շատ նմանները: Մի քիչ ծուռ կնստի խուփը, մի քիչ լայն կլինի, մի քիչ՝ նեղ, բայց կլինի…
Ու խուփին կթվա, որ մի աշխարհ է ու մի պուտուկ: Բայց եթե խուփն ու պուտուկը չհարմարվեն, լեզու չգտնեն, խուփը էլի ցած կընկնի ու կշարունակի գլորվել…
Դե, իհարկե, եթե ստեղծվել է խուփ, ուրեմն նա պուտուկ ունի, եւ եթե ստեղծվել է պուտուկ, ենթադրվում է, որ կա նաեւ նրա խուփը: Միայն թե այս աշխարհում ամեն բան շատ խառն է: Ու մինչև պուտուկին հասնելը պետք է գլորվել ու գլորվել:
08-05-2026 11:12 Կաննի 79-րդ կինոփառատոնի «Դասականներ» բաժնում կներկայացվի հատուկ ծրագիր՝ նվիրված հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ստեղծագործական ժառանգությանը։ Ծրագրի շրջանակում կցուցադրվեն Փելեշյանի հինգ վերականգնված ֆիլմերը՝ «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբ» (1967), «Մենք» (1969), «Բնակիչներ» (1970), «Տարվա եղանակներ» (1975):
08-05-2026 11:10 Ըստ մասնագետների՝ սրտանոթային հիվանդություններից պաշտպանում է կանաչ թեյը։ Այս խմիչքը պարունակում է բուսական հակաօքսիդանտներ՝ կատեխիններ, որոնք կարող են փոքր, բայց նկատելի չափով նվազեցնել ընդհանուր և «վատ» խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, հակաօքսիդանտներն ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն ունեն օրգանիզմի վրա, ինչը նույնպես աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը։
08-05-2026 09:20 Հեյլի Բիբերը խոստովանել է, որ «ձևավորել է» իր առաջին միլիարդ դոլարը: Time-ին տված հարցազրույցում 29-ամյա գործարար կինը բացատրել է, թե ինչպես են վիզուալիզացիան և մտավոր «նպատակին կենտրոնացումը» օգնել իրեն ռեկորդային գումարով վաճառել իր կոսմետիկայի ապրանքանիշը՝ Rhode-ը:
08-05-2026 03:15 Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Էմմա Պողոսյանը երկամարտի 253 կգ արդյունքով դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր։
08-05-2026 00:25 70-ամյա երգչուհի Լարիսա Դոլինան իր Telegram ալիքում հայտարարել է նոր՝ «Ճշմարտության պահը» երգի թողարկման մասին: Երգը թողարկվել է մայիսի 8-ին:
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: