Բաղադրատոմսեր մազերի ձմեռային խնամքի համար
08.01.2013
Ցուրտ եղանակին գլխամաշկը սառչում է, վատանում է արյան շրջանառությունը, հետևաբար' նաև մազերի սնուցումը: Սա է պատճառը, որ ձմռանը մազերն ունեն առանձնահատուկ խնամքի կարիք:
Սնուցման պակասը կարելի է լրացնել շատ հեշտ: Մազերը լվալուց առաջ 1-2 ճաշի գդալ շամպունին խառնեք 1 ձու և 1 ճաշի գդալ լավ հարած ժելատին: Ստացված խառնուրդը քսեք գլխամաշկին, թողեք 10 րոպե, ապա լվացեք մազերը գոլ ջրով:
Մազաթափության դեպքում կարելի է գլխամաշկին երիցուկի կամ եղինջի թուրմի թրջոցներ դնել: Դրա համար պետք է մազերը լավ սանրել, բաժանել մասերի, յուրաքանչյուր մասը թրջել թուրմով, ապա մնացած թուրմի մեջ սրբիչ թրջել ու դրանով փաթաթել գլխամաշկը: Լրացուցիչ տաքության համար կարող եք վրայից փաթաթել գլուխը նաև մեկ այլ' չոր սրբիչով: Այս թրջոցից հետո պարտադիր չէ լվանալ մազերը, բայց եթե որոշել եք լվանալ, արեք դա թրջոցը դնելուց կես ժամ անց:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4418 անգամ
|