Դալայ Լաման բացել է երջանկության գաղտնիքը
28.12.2012
Դալայ Լաման այս շաբաթ Դելիում ունեցած հանդիպումների ժամանակ բոլորին կոչ է արել գալիք տարում կարեկցություն և սեր ցուցաբերել մտերիմների հանդեպ, նաև գտնել փոխկապակցությունը բոլոր այն երևույթների, որոնք կատարվում են մեր շուրջը: Նա նշել է, որ հենց դա կօգնի ազատվել այն ամենից, ինչը փչացնում է մեր զգացողությունները, խանգարում երջանկության հասնելու:
«Ոմանք կարծում են, որ խաբելով կամ խորամանկելով կարող են երջանկություն ձեռք բերել: Բայց նրանք չեն գիտակցում, որ դրանով ներդրում են կատարում իրենց հետագա դժբախտությունների մեջ: Այն, ինչ մենք սովոր ենք երջանկություն անվանել, շատ կարճատև է»,- ասել է Դալայ Լաման:
Նա հիշեցրել է, որ անտեսելը, ակնհայտը չտեսնելը ևս դժբախտության բերող պատճառ է: Երբ չենք տեսնում կատարվող իրադարձությունների փոխկապակցվածությունը, մենք ի զորու չենք գիտակցել դրանց էությունը, հասկանալ իմաստը:
Մեծ ուսուցչի կարծիքով՝ մեր բոլոր խնդիրների պատճառը էգոիզմն է, իսկ ազատվելով դրանից' մարդը կգտնի իրական երջանկությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3733 անգամ
|