Ամանորյա մանիկյուր. օրիգինալ տարբերակներ (ֆոտո)
21.12.2012
2013-ի ձմռանը մանիկյուրային տենդենցները շարունակում են ապահովել վառ տրամադրությունը: Սեզոնի հիթն է մուգ, հագեցած կանաչ գույնը, որը զմրուխտ է հիշեցնում:
Ամանորյա տոներին հատկապես ակտուալ են հյութեղ, հագեցած երանգները:
Երկնագույն և կապույտ երանգները հիանալի կլինեն ձմեռային հագուկապի հետ: Ընտրեք ջինսին մոտ երանգներ:
Իսկ ամանորի գիշերը առանց փայլերի անհնար է պատկերացնել: Մանիկյուրի մեջ փայլը ավելի վառ է ընդգծում մատները, ոճային տեսք է հաղորդում հատկապես սև զգեստի և հետաքրքիր զարդերի հետ: Միայն թե ամեն ինչ չափի մեջ: Փայլով մանիկյուրը գեղեցիկ է նայվում կարճ եղունգներին:
Հետաքրքիր ձմեռային նախշերը միայն յուրահատկություն կհաղորդեն կերպարին:
Այնպես որ մի խուսափեք, համարձակ փորձարկումներ կատարեք մինչև Ամանորը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12848 անգամ
|