Կանաչ սուրճն առավել արդյունավետ է դարձնում դիետան
15.12.2012
Դիետայի ժամանակ սովորաբար խորհուրդ չի տրվում սուրճ օգտագործել, բայց կարծես թե ի հայտ է գալիս այլընտրանքային կարծիք: Խոսքը վերաբերում է կանաչ սուրճին, որը, ինչպես ցույց են տվել ամերիկացի փորձագետների վերջին հետազոտությունները, նպաստում է նիհարելուն:
Սկրենտոնի համալսարանի գիտնականները փորձ են անցկացրել՝ միեւնույն դիետան պահող 50 հոգու մի մասի սննդակարգ ներմուծելով կանաչ սուրճ: Պարզվում է՝ կանաչ սուրճի մեջ պարունակվող որոշակի նյութեր խանգարում են գլյուկոզի կուտակմանը օրգանիզմում, ինչն էլ արագացնում է քաշի կորուստը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4158 անգամ
|