Ոտքերի ճիշտ խնամքը ձմռանը
12.12.2012
Թեև ոտքերը ձմռանը հեռու են կողմնակի աչքերից, սակայն խնամքի կարիք նրանք այնուամենայնիվ ունեն: Որպեսզի ձեր ոտքերն առողջ և գեղեցիկ լինեն տարվա յուրաքանչյուր եղանակին, հետևեք LN-ի խորհուրդներին:
Հետևողական եղեք ձմեռային կոշիկներ ընտրելիս: Դրանք պետք է հարմար լինեն և չսեղմեն ոտքերը: Այլապես չեք խուսափի տարբեր տեսակ խնդիրներից:
Եթե որևէ պատճառով չեք կրում կաշվե կոշիկներ, ապա նախապատվությունը տվեք գոնե բնական նյութերին, լավ տարբերակ է նաեւ կոշկի ներսում բամբակից կամ ուրիշ բնական նյութից կոշկատակ դնելը:
Եթե ոտնաթաթերը շուտ են քրտնում,ապա կոնտրաստային լոգանք կազմակերպեք նրանց համար: Սառը ջուրը կօգնի քչացնել քրտնարտադրությունը:
Ոտքերը լվանալուց հետո թողեք չորանան մի փոքր և վիտամին E-ով կրեմ քսեք: Այն կպաշտպանի մաշկը միջավայրի վնասակար ազդեցությունից,սթրեսից, կօգնի դուրս հանել տոքսինները և կապահովի առողջ տեսքը:
Շաբաթվա մեջ մեկ օր կատարեք այս պրոցեդուրան. քնելուց առաջ ոտնաթաթերին վիտամին E-ով յուղ քսեք, հագեք բամբակե գուլպաներ և մի հանեք դրանք մինչ առավոտ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3127 անգամ
|