Ինչպես ստանալ կոշիկներ Prada-ի ոճում. մաստեր կլաս
05.12.2012
Մերի Ջեյն մոդելի Prada կոշիկը P12/13 թ աշուն-ձմեռ հավաքածուից դարձավ սեզոնի հիթ:
Սակայն պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել նման կոշիկ ունենալու համար: Այն հնարավոր է ստանալ սեփական ձեռքերով:
Վերցրեք որևէ կապիչով սև կոշիկ, քանոն, գրիչ, թուղթ, մկրատ, կաշվի համար նախատեսված սոսինձ և կարմիր ու սպիտակ կաշիներ:
Թղթի վրա նկարեք Prada-ի՝ արդեն հայտնի դարձած կոշիկի նախշի նմուշը և կտրեք ստացված պատկերները:
Դրանց միջոցով նույն պատկերներն ստացեք կաշվի կտորների վրա և կտրտեք:
Սպիտակ կաշվից ստացված նախշի վրա սոսնձեք սպիտակ դետալները:
Ստացված պատկերները որոշակի տրամաբանված հերթականությամբ սոսնձեք Ձեր վերցրած սև կոշիկին:
Ոճային կոշիկը պատրաստ է:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4333 անգամ
|