Նորաձևության 5 կանոն Միրանդա Քերից
04.12.2012
Ամեն անգամ, հասարակության մեջ հայտնելով, Միրանդան հաճելիորեն զարմացնում է իր ճաշակով: Միրանդան Prada, Givenchy, Hermes, Acne և Alexander Wang բրենդների սիրահար է, նաև նախապատվությունը տալիս է կաշվե շորերին: Յուրաքանչյուր կին ունի իր փոքրիկ խորամանկությունները, հմտություններն ու գաղտնիքները. Միրանդա Քերն իր մի քանի գաղտնիքները՝ LN-ի ընթերցողների համար:
• Կարևոր է իմանալ սեփական կազմվածքի առավելությունները և ընտրել այնպիսի հագուստ, որը կընդգծի դրանք:
• Համադրեք հագուստը, մի վախեցեք էքսպերիմենտներից: Ավելի համարձակ, տարբերվող համադրություններն աչք են ծակում և հաճախ ստիպում նաև հիանալ:
• Յուրաքանչյուրի պահարանում կարևորագույն մաս են կազմում աքսեսուարները: Դրանք կարող են բոլորովին նոր ու հետաքրքիր կերպար ստեղծել անգամ բավականին հին հագուստով:
• Վերարկուները պետք է շատ լինեն: Ընդունեք սա որպես աքսիոմ:
• Մի վախեցեք բազմաշերտությունից: Տրիկոտաժ, դենիմ, տունիկա: Ավելացրեք սրան տաք շարֆ և համոզվեք, որ հարմարավետ հագուստը նույնպես կարող է գեղեցիկ և ոճային լինել:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3482 անգամ
|