Կիոտոյում աշխատող մի գեյշայի կյանքի պատմությունն է: Գիրքը ծնվել է ամերիկացի հեղինակի' Արթուր Գոլդենի լրագրողական աշխատանքի արդյունքում: Ճապոնիայում շատ հայտնի մի գեյշայի հետ հարցազրույցից հետո նա որոշեց վեպ գրել այդ փակ, գայթակղիչ աշխարհի, նրա օրենքների մասին… Աշխարհ, որ պատկանում է միայն տղամարդկանց: Աշխարհ, որտեղ կանայք երբեք չեն բարձրաձայնում այն, ինչ մտածում են, այլ այն միայն, ինչ նրանցից ակնկալվում է լսել: Նրանց արգելված է ցանկություններ ունենալ, նրանք զրկված են ընտրության հնարավորությունից: Եվ ծնունդից մինչեւ մահ նրանք քայլում են նույն' վաղուց արդեն գծված ուղով, եւ անհավանական է որեւէ շեղում: Նրանք իրենք են, երբ մենակ են, բայց նրանց արգելված է նաեւ մենակությունը: Գեյշայի աշխատանքն արտաքինից գեղեցկություն է, արվեստ, իսկ ներսից' միայն դաժան աշխատանք' դիմակ, անվերջ երեսպաշտություն:
01-06-2023 03:30 Հավերժ սիրո և երջանիկ հարաբերությունների գաղտնիքը պարզ ամենօրյա պրակտիկայի մեջ է, կարծում են ամերիկացի հետազոտող հոգեբանները։ Նրանց կարծիքով՝ կարևոր են աննշան թվացող մանրուքները։ Օրինակ՝ բարի առավոտ և բարի գիշեր մաղթելը, զրույցի ընթացքում աչքի կոնտակտ պահպանելը և միմյանցից օգնություն խնդրելը։
01-06-2023 03:19 Ամերիկացի գիտնականները ռիբոնուկլեինաթթու-պատվաստանյութը օգտագործել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար: Ըստ ամերիկացի գիտնականների ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածվածը։ Այն տարեկան ախտորոշվում է 432 հազար մարդու մոտ։ Իսկ ուռուցքի հայտնվելուց 5 տարի հետո փրկվում է պացիենտների մոտ 9%-ը։։
31-05-2023 10:19 Որոշ մարդկանց, ելնելով իրենց գենետիկ առանձնահատկություններից, կենսականորեն անհրաժեշտ են ձկան յուղում պարունակվող օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները: Իսկ արտադրանքի վիտամինային բաղադրությունը օգտակար է դարձնում նրանց համար, ովքեր պետք է նորմալացնեն արյան մակարդումը, ամրապնդեն իմունիտետը, բարելավեն մաշկի վիճակը, շարունակել է նա։