Սեզոնի թրենդը «փշավոր» հագուստներն ու կոշիկներն են (ֆոտո)
30.11.2012
Այսօր «փշավոր» հագուստ կարելի է տեսնել բոլոր խանութներում: Դրանցով են զարդարված Christian Louboutin-ի օրիգինալ կրունկներն ու անգամ Burberry-ի դասական մոդելները:
Նորաձևության սիրահար կանայք, եթե անգամ նախկինում նախընտրում էին Dolce&Gabbana-ի կամ Chanel-ի կանացիությունը, հիմա իրենց հագուստում մետաղական ծայրերին են նախապատվություն տալիս:
«Փշերով» վերնազգեստը այս սեզոն իսկական must have է: Սովորաբար այն կրում են հասարակ բլուզների հետ, բայց նույնքան գեղեցիկ է նայվում անգամ «թիթեռնիկ» հիշեցնող շրջազգեստների հետ:
«Փշապատ» կոշիկները ևս ապրում են իրենց հայտնիության պիկը: Դրանք կարող են լինել ցանկացած ձևի ու գույնի, կարևորը' փշերի առկայությունն է:
Անգամ պայուսակներն են արդեն հանդես գալիս այս ոճում:
Կարելի է ձեռք բերել նաև օրիգինալ օձիքներ' մետաղական մասերով:
Եվ իհարկե, կերպարի վերջին դետալը' բիժուտերիա: Մետաղական սույր ծայրերը ամենահարմարն են նայվում թերևս հենց այս ոլորտում:
Կաշվե ապարանջաններ' զարդարված մետաղական ծայրերով կամ պարզապես մետաղական իրեր. սա այն է, ինչ պետք է Ձեզ այս սեզոն:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 12222 անգամ
|