Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Լավ կազմվածք. դա ամենօրյա աշխատանք է

20.02.2012

Ձգտում եք գեղեցիկ կազմվածքի՞: Ոչ մի դիետա չի կարող տալ այն արդյունքը, որ կստանաք, եթե զբաղվեք սպորտով: Դիետաների միջոցով քաշ կորցնելը հանգեցնում է նրան, որ ունենում եք, այո, նիհար, բայց ոչ միշտ գեղեցիկ մարմին:

Փոխարենը ֆիզիկական վարժությունները ոչ միայն նպաստում են նիհարելուն, այլև օրգանիզմում ավելացնում, այսպես կոչված, «երջանկության հորմոնի» քանակությունը, դանդաղեցնում ծերանալու գործընթացը, բարձրացնում իմունիտետն ու տրամադրությունը:

LN-ն առաջարկում է 5' առավել օգտակար վարժություններ մարմնի տարբեր հատվածների համար.

1. Կարևորագույն վարժություն են փորի մկանների ձգումները կամ պրեսը: Այն ոչ միայն փորի մկանների, այլև ողնաշարի համար է: Որոշ մասնագետներ պնդում են, որ այն օգտակար է ողնաշարի s-աձև ոլորման դեպքում:

2. Ձիգ նստատեղ ունենալու, ցելյուլիտի դեմ պայքարելու համար շատ արդյունավետ է հետևյալ վարժությունը. չոր մակերեսի վրա պառկեք կողքի և ութ անգամ ձիգ պահած վիճակում բարձրացրեք- իջեցրեք ոտքը' մյուսը չշարժելով: Ապա կրկնեք նույնը մյուս ոտքի համար:

3. Նրանց, ովքեր շատ ժամանակ են անցկացնում համակարգչի դիմաց, խորհուրդ ենք տալիս, այսպես կոչված, «աշխատավայրի վարժությունների» կոմպլեքսը: Կանգնեք դեմքով դեպի սեղանը' երկու ձեռքերով հենվելով նրա վրա: Դեպի ետ բարձրացրեք նախ աջ, ապա' ձախ ոտքը'  ծունկը չծալելով:

4. Սեղանը կօգնի կատարել նաև այս վարժությունը. կանգնեք ձախ կողմով դեպի սեղանը' ձախ ձեռքով հենվելով նրան իսկ աջ ձեռքը կոնքին պահելով: Աջ ոտքը, ծնկի շրջանում չծալելով, բացեք ու ձգտեք ոտքերով ստանալ 90 աստիճանի անկյուն: Կատարեք այս գործողությունը 10 անգամ, հետո շրջվեք և կրկնեք նույնը ձախ ոտքի համար: Այս վարժությունն ակտիվացնում է գոտկատեղից ներքև ընկած բոլոր մկանները, նպաստում արյան շրջանառությանը:

5. «Աշխատավայրի վարժություններից» շատ օգտակար է նաև հետևյալը. կանգնեք ուղիղ' մեջքով հենվելով պատին, բարձրացրեք ձեռքերը, ձգվեք' կանգնելով ոտքերի թաթերի վրա: Նման դիրքում մնացեք հնարավորինս երկար' ամբողջ ընթացքում չմոռանալով խորը շնչել և արտաշնչել: Այս վարժությունը ոչ միայն անցկացնում է մեջքի ցավն ու լարվածությունը, այլև ձգում է փորի մկանները:

Օրվա ընթացքում կատարելով այս պարզ վարժությունները՝ Դուք ոչ միայն կազատվեք ավելորդ կիլոգրամներից, այլև կունենաք բարձր տրամադրություն եւ լավ կազմվածք:

Դիտվել է 12685 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2024 09:48
Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Որպես հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներ նշվել են մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառը համարվել է նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը:
25-04-2024 03:55
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։ Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
25-04-2024 02:01
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը իր նոր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին նկատել են «Նյու Յորք Նիքսի» և «Ֆիլադելֆիա Սեվեվթի սիքսերս» բասկետբոլային խաղի ժամանակ:
25-04-2024 01:05
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինն իր անձնական բլոգում խոսել է իր ծանր հիվանդության մասին։ «Ինչու՞ է իմ ջերմաստիճանն այդքան ցածր: Այս տարի ես շատ վատ ալերգիա ունեմ, բայց դա դեռ ամենը չէ: Ես ունեմ թարախային սինուսիտ։ Սա շատ լուրջ հիվանդություն է։ Նրանք, ովքեր երբևէ հանդիպել են սինուսիտի թեկուզ ախտանիշներին, լավ գիտեն, թե դա ինչ է»,- կիսվել է գործարար կինը։
25-04-2024 00:13
Կարինա Նիգայը բաժանվել է միլիարդատիրոջ որդի և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդի Նիկիտա Մազեպինից։ Բաժանորդի հարցին, թե որտեղ է իր ընկերը, Նիգայը պատասխանել է, որ այժմ միայնակ տիկնոջ կարգավիճակում է։ «Ինչ-որ տարօրինակ սկզբունքի համաձայն՝ մարդիկ հանդիպում ու անցնում են նույն շրջապտույտի միջով անծանոթներից... մինչև ամենամոտ մարդիկ և նորից՝ անծանոթների...»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 576 անգամ
19.04.2024
Դիտվել է 202 անգամ
23.04.2024
Դիտվել է 161 անգամ
25.04.2024
Դիտվել է 87 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster