Ինչպես ամսվա վերջում չմնալ առանց գումարի
23.11.2012
Ասես ավանդույթ է դարձել, որ ամսվա վերջին օրերը մարդիկ միշտ դժգոհ են իրենց ֆինանսական վիճակից: Եվ իսկապես այդպես է. շատ հաճախ ամսվա որոշակի հատվածում մենք մնում ենք առանց գումարի: Որպեսզի խուսափեք այսպիսի խնդրից, որպեսզի աշխատավարձը կայծակնային արագությամբ չչքանա, հետևեք LN-ի մի քանի խորհուրդներին:
Վերլուծեք Ձեր ծախսերը: Եթե դժվար է մոտավոր թվերը հաշվել, թե ինչքան եք դուք ծախսում կոմունալ վճարների, սննդի, շորերի և այլնի վրա, ապա օրագիր պահեք, որտեղ երկու ամսվա Ձեր կատարած ընդհանուր ծախսի կոպիտ հաշվարկը գրառեք: Անպայման նշեք նաև անիմաստ ծախսերը ոչ պետքական բաների վրա: Հետագայում դա Ձեզ կօգնի խուսափել այսպիսի ծախսերից:
Հսկողության տակ պահեք Ձեր ամենօրյա ծախսը: Հստակ սահմանեք, թե որքան պետք է լինի Ձեր օրական ծախսը: Հաշվարկեք յուրաքանչյուր մանրուք, ներառյալ տրանսպորտը, սնունդը: Եթե չնախատեսված ծախս եք արել որևէ օր, ապա աշխատեք հաջորդ օրերին քչացնել ծախսերը, որպեսզի կոմպենսացնեք:
Ուրախացրեք Ձեզ մանրուքներով: Անընդհատ խնայողության և վերահսկողության մեջ ապրելը ձանձրալի կլինի: Որպեսզի վաղ թե ուշ, վերջնականապես հոգնած այդ ամենից, չթողնեք այս սկզբունքները, ավելի լավ է ընթացքում երբեմն Ձեզ ճոխություններ թույլ տվեք:
Աշխատավարձի մի մասը բանկային հաշվի վրա տեղափոխեք: Դա կօգնի Ձեզ խնայել գումարը և չծախսել րոպեական առաջացած քմահաճույքի կամ անկարևոր բանի վրա:
Խուսափեք վարկերից: Սա թող Ձեզ համար ամենավերջին հնարավորությունը լինի: Լավ կանեք ինքնուրույն գումար խնայել, իսկ եթե այնուամենայնիվ այլ ելք չկա, նոր միայն դիմեք բանկին:
Պայքարեք շոփինգամոլության դեպ, եթե տառապում եք դրանով: Չգիտես ինչու, մեզ միշտ թվում է, որ այդ պահին եղած զեղչն այլևս երբեք չի կրկնվելու, որ մենք էլ երբեք գեղեցիկ հագուստ գնելու հնարավորություն չենք ունենա: Վերահսկեք Ձեզ ցանկությունները ըստ Ձեր գրպանի:
Անհրաժեշտ կարիքների համար անմիջապես գումար նախատեսեք աշխատավարձը ստանալուն պես: Ընդհանուր գումարից միշտ առանձնացրեք այն գումարը, որը անձեռնմխելի է: Ինչպես, օրինակ, կոմունալ վճարումները, սնունդը, ինտերնետի գումարը պետք է առանձնացնել և ոչ մի դեպքում պլաններ չկազմել դրանց հաշվին:
Տնտեսեք խանութներում: Գնումներ կատարեք՝ խիստ ցուցակին հետևելով: Խանութ գնալուց առաջ նախապես գրեք,թե ինչ պետք է գնեք և մի շեղվեք այդ ցուցակից:
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 3632 անգամ
|